Պատերազմական շրջանում հաճախ հանդիպող հիվանդություններ: Ղրիմ-Կոնգոյի արյունահոսային տենդ: Գեորգի Ավետիսյանի սյունակը
GEOGRI AVETISYAN'S BLOGՍիրելի ընթերցողներ, կան հիվանդություններ, որոնք ավելի հաճախ գլուխ են բարձրացնում պատերազմական ժամանակահատվածում: Ավելորդ չի լինել խոսել այդ հիվանդությունների մասին՝ իրազեկված լինելը կարող է նաև պաշտպանել հիվանդանալուց: Եվ այսպես, հաջորդ հիվանդությունը, որի մասին կուզեմ խոսել, Ղրիմ-Կոնգոյի արյունահոսային տենդն է: Այլ հիվանդությունների մասին կարող եք տեղեկանալ հաջորդ հրապարակումներում:
Ղրիմ-Կոնգոյի հեմոռագիկ տենդը (ՂԿՀՏ)՝ սուր, ծանր ընթացքով, տարափոխիկ (միջատների խայթոցների միջոցով փոխանցվող) հիվանդություն է: Ըստ պատմական տվյալների ՂԿՀՏ-ն գլուխ է բարձրացրել գրեթե բոլոր պատերազմների ժամանակ:
Հիվանդությունը արտահայտվում է տենդով, թունավորումներով, մաշկի և նեքին օրգանների արյունազեղումներով: ՂԿՀՏ-ով հիվանդանում են խոշոր եղջերավոր կենդանիները, ոչխարները և այծերը: Այս հիվանդությամբ կարելի է վարակվել Hyalomma ընտանիքի տզերի միջոցով, ինչպես նաև վարակակիր կամ հիվանդ կենդանիների մորթի ժամանակ, հաճախ հիվանդանում են անասնապահությամբ զբաղվողները և անասնաբույժները:
Հիվանդությունից մահացությունը կարող է կազմել 30%:
Հիվանդ մարդիկ, վարակված կենդանիները, կրծողները, թռչունները հանդիսանում են վարակի աղբյուր:
Հայաստանում կարծես այս հիվանդության դեպքեր չեն գրանցվել, սակայն հիվանդությունը ՀՀ տարածք ներմուծելու ռիսկը բավականին մեծ է, քանի որ հիվանդության համաճարակներ հաճախ արձանագրվում են Կրասնոդարի, Ստավրոպոլի երկրամասերում, Վոլգոգրադի, Ռոստովի շրջաններում, Իրանում:
Հիվանդությունից պաշպանվելու համար, պետք է օգտագործել տզերից պաշտպանվելու հնարավոր եղանակները, ինչպես նաև ուշադրություն դարձնել անձնական հիգիենայի պահպանման վրա:
Առողջ եղեք և մի վախեցեք:
1
Unibank Issued Preferred Shares with a Fixed Annual Dividend of 12%
2
Ucom’s Fixed Network Now Available in Yerevan's Silikyan District
3
UC Berkeley, Stanford, Visa Innovation Center and Much More: a Unique Opportunity for 10 Students fr...
4
Inecobank and The Bank of New York Mellon mark the launch of a partnership to expand international t...
5
Customer Appreciation Day at "Baghramyan" branch: IDBank



