Ինչպես արագ ազատվել ցելյուլիտից
LIFEՉափից շատ արագ սննդի, քաղցրավենիքների օգտագործումը ամենալավ ձևով չէ անդրադառնում մեր առողջության վրա։ Իսկ եթե դրան ավելացնենք ոչ բավարար քանակությամբ մաքուր ջրի օգտագործումը, քիչ շարժվելը, սթրեսսերն ու անքնությունը, հեշտությամբ կարելի է ավելորդ քաշ ձեռք բերել, որն իր հերթին ցելյուլիտի պատճառ կհանդիսանա: Ցավոք սրտի, հրաշք քսուք դեռ չեն հնարել, որը նարնջի կեղևը կվերացնի: Ավելի լավ է ժամանակ հատկացնես ինքդ քեզ և մերսում արա: Արդյունքը շատ շուտ նկատելի կդառնա:
Չոր քերում
Այս մեթոդը արդեն ապացուցել է էֆեկտիվությունը: Առաջին հերթին սա կայուն էֆեկտ է տալիս: երկրորդ հերթին, մաշկի որակը լավացնում է, երրորդ օգնում է ազատվել մաշկի ձգումներից, չորրորդ ՝ հաճույք է պատճառում:
Ինչպես անել չոր քերում
Այս գործությությունը պետք է տևի հինգից տաս րոպե: Վերցրեք չոր սպունգ և քերեք անհրաժեշտ տեղերը: Հիշեք, այս գործողությունը տհաճ զգացումներ չի կարող առաջացնել: Հետևիր նաև այն բանին, որ մերսող գործողություններ անելիս չձգես մաշկդ: Թող, որ մաշկդ թեթև կարմրի և տաքանա:
Կարևոր է կրկնել սա պարբերաբար, ամեն օր տաք բաղնիքից հետո:
Ոտքերի քերումը միշտ պետք է սկսել ծնկներից բարձրանալով դեպի կոնքեր, իսկ ավարտել գործողությունը պետք է փորի հատվածում:
Չի կարելի
- ձգել մաշկը
- ուժեղ սեղմել սպունգին
- շատ ջանք թափել
Եթե չհետեվեք այս խորհուրդներին, կարող եք վնասել մաշկը: Ամենից հետո ցանկալի է հակացելյուլիտային քսուք քսել: Ցավոք, հաստ ոտքերը, որոնք լի են հեղուկով, անհնար է բուժել հակացելյուլիտային քսուքով կամ քերումներով: Այս խնդիրները ավելի լուրջ քայլերի կարիք ունեն: Բայց պետք չէ հրաժարվել չոր քերումներից:
Մարդու ամենամեծ պայքարը ինքն իր հետ է: Իսկ դեպքերի մեծամասնությունում, պայքարը սեփական ծուլության հետ: Եթե քայլեր ձեռնարկեք, կկանխեք և կվերացնեք ցելյուլիտը:



