Moleskine առեւտրանիշը հավաքածու Է թողարկել «Գահերի խաղը» սերիալի մոտիվներով
SOCIETYMoleskine առեւտրանիշը թողարկել Է գրասենյակային պտույքների հավաքածու «Գահերի խաղը» հանրահայտ սերիալի մոտիվներով: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Highsnobiety-ին, շարքն ստեղծվել Է HBO հեռուստաալիքի հետ համագործակցությամբ եւ նվիրված Է սերիալի նոր սեզոնի պրեմիերային:
Ֆիրմային նոթատետրերը զարդարված են Վեստերոսի ազնվազարմ տների՝ Սթարքների, Լանիսթերների եւ Թարգարիենների խորհրդանշաններով: Հավաքածուն թողարկված Է սահմանափակ քանակով:
«Գահերի խաղն» ամերիկյան ֆանտազիա-սերիալ Է, որն սկսել Է եթեր դուրս գալ 2011 թվականի գարնանը: Այն հիմնված Է գրող Ջորջ Մարտինի «Սառույցի եւ Բոցի երգը» մատենաշարի վրա:
HBO-ն նոր սեզոնը կսկսվի ապրիլի 25-ին առաջին սերիայի ցուցադրությամբ:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



