Moleskine առեւտրանիշը հավաքածու Է թողարկել «Գահերի խաղը» սերիալի մոտիվներով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆMoleskine առեւտրանիշը թողարկել Է գրասենյակային պտույքների հավաքածու «Գահերի խաղը» հանրահայտ սերիալի մոտիվներով: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Highsnobiety-ին, շարքն ստեղծվել Է HBO հեռուստաալիքի հետ համագործակցությամբ եւ նվիրված Է սերիալի նոր սեզոնի պրեմիերային:
Ֆիրմային նոթատետրերը զարդարված են Վեստերոսի ազնվազարմ տների՝ Սթարքների, Լանիսթերների եւ Թարգարիենների խորհրդանշաններով: Հավաքածուն թողարկված Է սահմանափակ քանակով:
«Գահերի խաղն» ամերիկյան ֆանտազիա-սերիալ Է, որն սկսել Է եթեր դուրս գալ 2011 թվականի գարնանը: Այն հիմնված Է գրող Ջորջ Մարտինի «Սառույցի եւ Բոցի երգը» մատենաշարի վրա:
HBO-ն նոր սեզոնը կսկսվի ապրիլի 25-ին առաջին սերիայի ցուցադրությամբ:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



