Երևանի քաղաքապետ hարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին
SOCIETYԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը` Երևանի ավագանու անդամների, քաղաքապետի տեղակալների, խորհրդականների, աշխատակազմի քարտուղարի, վարչությունների պետերի ու աշխատակազմի անդամների, ինպես նաև վարչական շրջանների ղեկավարների, քաղաքապետարանի ենթակայության կազմակերպությունների ղեկավարների ու աշխատակիցների ուղեկցությամբ այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակին:
Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հավելելով. «Հուշահամալիր այցելած հազարավոր քաղաքացիների հետ միասին Տարոն Մարգարյանը և քաղաքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչները ծաղիկներ են խոնարհել Սուրբ նահատակների հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ»։
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



