Երևանի քաղաքապետ hարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը` Երևանի ավագանու անդամների, քաղաքապետի տեղակալների, խորհրդականների, աշխատակազմի քարտուղարի, վարչությունների պետերի ու աշխատակազմի անդամների, ինպես նաև վարչական շրջանների ղեկավարների, քաղաքապետարանի ենթակայության կազմակերպությունների ղեկավարների ու աշխատակիցների ուղեկցությամբ այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակին:
Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հավելելով. «Հուշահամալիր այցելած հազարավոր քաղաքացիների հետ միասին Տարոն Մարգարյանը և քաղաքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչները ծաղիկներ են խոնարհել Սուրբ նահատակների հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ»։
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



