Yerevan, 26.March.2026,
00
:
00
BREAKING


Էրդողանը կրկին ուղերձ է հրապարակել ընդհանուր ցավի մասին

INTERNATIONAL NEWS

 Ստամբուլի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում մատուցվող պատարագի ժամանակ Պոլսի պատրիարքական փոխանորդ Արամ Աթեշյանն ընթերցել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը, որն, ըստ էության, կրկնել է նախորդ տարիներին Թուրքիայի կողմից հնչեցված թեզերը, որոնք ոչ այլ ինչ են, քան Հայոց ցեղասպանության հանցագործության ժխտ ման և քողարկման հերթական՝ թերևս ավելի կատարելագործված դրսևորում: «Արմենպրես»-ը ներկայացնում է «Ակոս» պարբերականի կայքում հրապարակված հայտարարությունն առանց խմբագրական միջամտության:

«Ողջունում եմ բոլոր հավաքվածներին, ովքեր եկել են հիշատակելու Առաջին աշխարհամարտի տարիների ողբերգական պայմաններում զոհված օսմանցի հայերի հիշատակը: Ողջունում եմ նաև, որ այսօրվա արարողությունն իրականացվում է Թուրքիայում` օսմանցի հայերի ապրած ցավերը հասկանալու և հիշատակը ոգեկոչելու համար ամենաիմաստալից վայրում:

Անատոլիական հողերը, որտեղ չեն անտեսվում մարդկային պարտականությունները, որտեղ անկեղծորեն կիսվում են ուրախությունն ու ցավը, ամեն բանից առաջ է դասվում խղճի ու արդարության զգացումը:  Մենք շարունակելու ենք տեր կանգնել օսմանցի հայերի հիշատակին` համաձայն մեր պատմական գիտակցման: Մենք շարունակելու ենք հիշեցնել թուրքերի ու հայերի շուրջ հազար տարվա համատեղ ապրելու մշակույթը: Չենք դադարելու գործել հանուն բարեկամությանն և խաղաղության` ընդդեմ նրանց, ովքեր համատեղ պատմություն ու նման ավանդույթներ ունեցող երկու հարևան ժողովուրդներին ատելություն և թշնամանք պարունակող խոսքերով ցանկանում են հեռացնել իրարից և քաղաքականացնել պատմությունը:

Հարգում եմ օսմանցի հայերի հիշատակն ու ցավակցություններս հայտնում ողջ մնացածների մերձավորներին: Հարգում եմ նույն ժամանակահատվածում բոլոր զոհված օսմանյան քաղաքացիների հիշատակը` անկախ նրանց էթնիկ և կրոնական պատկանելությունից: Ցանկանում եմ ևս մեկ անգամ ասել, որ մենք կիսում ենք ընդհանուր ցավը:  Շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն հայ քաղաքացիներին, ովքեր անցյալից մինչ օրս իրենց ներդրումն են ունեցել մեր երկրում»:

Էրդողանն առաջին անգամ ապրիլի 24-ի նախօրեին հայտարարություն էր արել 2014 թվականին, որի վերաբերյալ «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, մասնավորապես, ասել էր. «Պետք է փաստենք, որ այն Հայոց ցեղասպանությանհանցագործության ժխտման և քողարկման հերթական՝ թերևս ավելի կատարելագործված դրսևորում է: Դրանում պարունակվում ենթուրքական քարոզչամեքենայի արդեն բոլորին հայտնի նույն թեզերը` զոհին և դահճին նույն հարթության մեջ դիտարկելը,պատճառահետևանքային կապի խեղաթյուրումը, բոլորին հայտնի պատմական իրականության վերանայման գործիքների ձևավորմանկոչը: Իրականում Թուրքիայից այլ բան է պահանջվում. ճանաչել պատմու­թյունը և աներկբայորեն դատապարտել դրանում առկահանցանքները»:

«Թուրքիայի վարչապետը խոսում է պատմությունը թշնամանքի և քաղաքական հակասության չվերածելու անհրաժեշտության մասին:Սակայն փաստ է, որ հայերի և Հայաստանի նկատմամբ Թուրքիայի վերաբերմունքը պատմու­թյուն չէ, քանի որ լիարժեքորեն շարունակվումէ արդի քաղաքականության մեջ: Դրա դրսևորումն են Հայաստանի ապօրինի շրջափակումը և Հայաստանի նկատմամբ Թուրքիայի վարած քաղաքականությունը միջազգային ատյաններում»,- հավելել էր Սարգսյանը:

Ցեղասպանության տարելիցի օրը հայկական եկեղեցում անցկացվող միջոցառմանը ներկա են եղել մեջլիսի հայ պատգամավորներ Գարո ՓայլանըՍելինաԴողանըՄարգար ԵսայանըՊատարագն անց է կացրել Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը:

 

Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online Surveys