Երևան, 08.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Էրդողանը կրկին ուղերձ է հրապարակել ընդհանուր ցավի մասին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

 Ստամբուլի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում մատուցվող պատարագի ժամանակ Պոլսի պատրիարքական փոխանորդ Արամ Աթեշյանն ընթերցել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը, որն, ըստ էության, կրկնել է նախորդ տարիներին Թուրքիայի կողմից հնչեցված թեզերը, որոնք ոչ այլ ինչ են, քան Հայոց ցեղասպանության հանցագործության ժխտ ման և քողարկման հերթական՝ թերևս ավելի կատարելագործված դրսևորում: «Արմենպրես»-ը ներկայացնում է «Ակոս» պարբերականի կայքում հրապարակված հայտարարությունն առանց խմբագրական միջամտության:

«Ողջունում եմ բոլոր հավաքվածներին, ովքեր եկել են հիշատակելու Առաջին աշխարհամարտի տարիների ողբերգական պայմաններում զոհված օսմանցի հայերի հիշատակը: Ողջունում եմ նաև, որ այսօրվա արարողությունն իրականացվում է Թուրքիայում` օսմանցի հայերի ապրած ցավերը հասկանալու և հիշատակը ոգեկոչելու համար ամենաիմաստալից վայրում:

Անատոլիական հողերը, որտեղ չեն անտեսվում մարդկային պարտականությունները, որտեղ անկեղծորեն կիսվում են ուրախությունն ու ցավը, ամեն բանից առաջ է դասվում խղճի ու արդարության զգացումը:  Մենք շարունակելու ենք տեր կանգնել օսմանցի հայերի հիշատակին` համաձայն մեր պատմական գիտակցման: Մենք շարունակելու ենք հիշեցնել թուրքերի ու հայերի շուրջ հազար տարվա համատեղ ապրելու մշակույթը: Չենք դադարելու գործել հանուն բարեկամությանն և խաղաղության` ընդդեմ նրանց, ովքեր համատեղ պատմություն ու նման ավանդույթներ ունեցող երկու հարևան ժողովուրդներին ատելություն և թշնամանք պարունակող խոսքերով ցանկանում են հեռացնել իրարից և քաղաքականացնել պատմությունը:

Հարգում եմ օսմանցի հայերի հիշատակն ու ցավակցություններս հայտնում ողջ մնացածների մերձավորներին: Հարգում եմ նույն ժամանակահատվածում բոլոր զոհված օսմանյան քաղաքացիների հիշատակը` անկախ նրանց էթնիկ և կրոնական պատկանելությունից: Ցանկանում եմ ևս մեկ անգամ ասել, որ մենք կիսում ենք ընդհանուր ցավը:  Շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն հայ քաղաքացիներին, ովքեր անցյալից մինչ օրս իրենց ներդրումն են ունեցել մեր երկրում»:

Էրդողանն առաջին անգամ ապրիլի 24-ի նախօրեին հայտարարություն էր արել 2014 թվականին, որի վերաբերյալ «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, մասնավորապես, ասել էր. «Պետք է փաստենք, որ այն Հայոց ցեղասպանությանհանցագործության ժխտման և քողարկման հերթական՝ թերևս ավելի կատարելագործված դրսևորում է: Դրանում պարունակվում ենթուրքական քարոզչամեքենայի արդեն բոլորին հայտնի նույն թեզերը` զոհին և դահճին նույն հարթության մեջ դիտարկելը,պատճառահետևանքային կապի խեղաթյուրումը, բոլորին հայտնի պատմական իրականության վերանայման գործիքների ձևավորմանկոչը: Իրականում Թուրքիայից այլ բան է պահանջվում. ճանաչել պատմու­թյունը և աներկբայորեն դատապարտել դրանում առկահանցանքները»:

«Թուրքիայի վարչապետը խոսում է պատմությունը թշնամանքի և քաղաքական հակասության չվերածելու անհրաժեշտության մասին:Սակայն փաստ է, որ հայերի և Հայաստանի նկատմամբ Թուրքիայի վերաբերմունքը պատմու­թյուն չէ, քանի որ լիարժեքորեն շարունակվումէ արդի քաղաքականության մեջ: Դրա դրսևորումն են Հայաստանի ապօրինի շրջափակումը և Հայաստանի նկատմամբ Թուրքիայի վարած քաղաքականությունը միջազգային ատյաններում»,- հավելել էր Սարգսյանը:

Ցեղասպանության տարելիցի օրը հայկական եկեղեցում անցկացվող միջոցառմանը ներկա են եղել մեջլիսի հայ պատգամավորներ Գարո Փայլանը, ՍելինաԴողանը, Մարգար Եսայանը: Պատարագն անց է կացրել Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը:

 

Իսրայելը հայտարարել է Արևելյան Երուսաղեմում Բրիտանիայի հյուպատոսության փակման մասին Ձևավորվող իրավիճակը կոկորդում մնացած ոսկոր է արտատարածաշրջանային խաղացողների համար. Զախարովա Հայաստանը ԵԽ-ի հետ սերիալների արտադրության նոր կանոնների է անցնում. կոնվենցիա կստորագրվի Ռոսպոտրեբնադզորը հերքել է Իրկուտսկում ժանտախտով վարակման նոր դեպքը ՄՕԿ-ը հաստատել է Ստամբուլի թեկնածությունը 2036 թվականի ամառային Օլիմպիական խաղերը հյուրընկալելու համար Մենք պահանջում ենք կառավարությունից լուծել զոհված զինծառայողների ընտանիքների խնդիրները և ապահովել նրանց անհրաժեշտ աջակցությունը․ Նարեկ ԿարապետյանՖրանսիայում դպրոցականների ցույցերի հասցրած վնասը գնահատվել է մոտ 30 մլն եվրո Նարեկ Կարապետյանը առաջարկեց զոհվածների մասունքների լրացուցիչ ԴՆԹ անալիզ անել Վարկերի հետ կապված փոփոխություններ կլինենՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. եղանակը ` Հայաստանում Ուսուցչուհու մասնակցությամբ բռնության աղմկահարույց դեպք․ տեսչականը վարույթ է նախաձեռնել Արտահանման շուկաների դիվերսիֆիկացումը ՀՀ կառավարության առանցքային առաջնահերթություններից է. Կոստանյան Հայաստանի ֆուտբոլի կանանց ազգային հավաքականն ընկերական խաղում հաղթեց Հորդանանի թիմին Մոսկվան Արևմտյան Եվրոպայի հետ զինվшծ hակամարտության պլաններ չունի. Զախարովա Ուկրաինայում hակամարտության դիվանագիտական կարգավորմանն առայժմ դժվար է հասնել. Ռուբիո Փաշինյանը մեկնել է Թուրքմենստան` մասնակցելու ԱՊՀ գագաթնաժողովին Երևան-Սևան ճանապարհին միկրոավտոբուսի կողաշրջման հետևանքով տուժածների առողջական վիճակը բավարար է Արտառոց դեպք՝ Երևանում, վիճաբանության ժամանակ աշակերտը ցուցափայտով հարվածել է դասընկերոջըԻ՞նչ կլինի Շաքիում ներխուժած ադրբեջանցի զինծառայողի հետ․ նոր պահանջ իշխանությանըՊանիր, որը տարիներով չի փչանում. «Փաստ»Տիգրանաշենի հերթն է՞․ Փաշինյանի հայտարարությունը նոր հարցեր է առաջացնումՍև ծովում լցանավի վրա նավթի այրումը բնապահպանական խնդիրներ չի առաջացրել․ Պեսկովի հայտարարությունները Խորհրդարանական ճեպազրույց. Տիգրան Աբրահամյան, Իրինա Յոլյան C360 ArCa UnionPay քարտ․ 2% քեշբեք Հայաստանում, վճարումներ՝ նաև արտերկրումՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (8 հոկտեմբերի). Սկսվել է Քաղկեդոնի ժողովը. «Փաստ»Հութիները հայտնել են սաուդական ուժերին պատկանող թուրքական Bayraktar խոցելու մասին Իրանի ԶՈւ-ն շարքից հանել է ԱՄՆ 81 ռшզմական օդանավ. Արաղչի Յունիբանկը թողարկել է տարեկան 13,2% արժեկտրոնային եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Ծեծկռտուք Ապարանում, թենիսի խաղասենյակում դուռը չփակելու շուրջ վիճաբանության ժամանակ ծեծի են ենթարկել 16-ամյա տղայիԳիտությունը՝ հետին պլանում. խոստումների և իրականության սուր հակասությունը. «Փաստ»Բնակարան ձեռք բերելու նոր հնարավորություններ․ Կառավարությունը փոփոխություններ է նախապատրաստում Վարորդների համար կարևոր նորություն․ ՆԳՆ-ն՝ տուգանքների վճարման մասին Իրանի հետ գործարքն այն չէ, ինչ ես կցանկանայի․ Թրամփ Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվումUcom-ը գնահատում է իր գործունեության բնապահպանական ցուցանիշները Օնլայն առևտրի հարթակները՝ ՊԵԿ-ի վերահսկողության ներքո․ ինչ կփոխվի 2027-ից «Դավիթս կամային հատկանիշներ ուներ, էությամբ լիդեր էր». կրտսեր սերժանտ Դավիթ Համբարյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին Թալիշում, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ»Իրանը և Օմանը պայմանավորվել են Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգ երթուղիների շուրջ Այն մասին, թե ինչու Ադրբեջանը որևէ իրավունք չունի Տիգրանաշենի նկատմամբ, և չի կարող նրա նկատմամբ որևէ օրինական պահանջ ներկայացնել․ Ավետիք ՉալաբյանԹուրքիայի ռազմական ներկայության ընդլայնումը Մերձավոր Արևելքում․ ի՞նչ է սպասվում Հայաստանին․ Արտակ ԶաքարյանՀութիների կողմից Սաուդյան Արաբիայի օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով կան զոհեր Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ մատն անդամահատվել է, ոտքը՝ կրճատվել Ինչ գին կունենա ոսկին 2027 թվականինՏհաճ թեմաներից «թռնելու» գործելակերպը՝ թեկուզ սադրանքների միջոցով. «Փաստ»Ստամբուլից Էր-Ռիադ թռչող ինքնաթիռները վերադարձել են հետ Լույս չի լինելու Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 8-ին ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին․ տուժածների կյանքին վտանգ չի սպառնում «Ադրբեջանում շատ լավ գիտակցում են, որ իրենց համար Փաշինյանից ավելի լավ ղեկավար Հայաստանում երբեք չեն ունենա». «Փաստ»Դիվերսանտի չափանիշը՝ դիմադրությո՞ւն, թե՞ կատարած առաքելությունը․ Հրայր Կամենդատյան