Yerevan, 12.June.2026,
00
:
00
BREAKING


Համացանցը կառավարող 10 կազմակերպությունները

LIFE

Blognews.am-ը գրում է.

Համացանցը միլիարդավոր սարքերի ու մարդկանց է միմյանց կապում ստանդարտացված կանոնակարգի միջոցով։ Այն իրենից ներկայացնում է միջցանցային համակարգչային համակարգի հավաքածու, որը տոննաներով տեղեկատվություն է պարունակում և ծածկում է ամբողջ աշխարհը։

Ովքե՞ր են կառավարում համացանցը։ Այս հարցի կարճ պատասխանն է՝ 1. ոչ ոք և 2. բազմաթիվ մարդիկ։

Իրականում համացանցը ոչ ոքի չի պատկանում։ Ոչ մի ընկերություն կամ կառավարություն չի կարող դրա սեփականության պահանջ ներկայացնել։ Ինչևէ, կան կազմակերպություններ, որոնք որոշում են համացանցի «ճարտարապետությունն» ու այն, թե ինչպես է այն աշխատում։ Այս կազմակերպությունները, հնարավոր է, չեն կառավարում ամբողջական համակարգը, սակայն դրանք կարող են ազդել համացանցում ունեցած քո կենսափորձի վրա։

 10  Համաշխարհային սարդոստայնի կոնսորցիում (W3C)

w3c

Համաշխարհային սարդոստայնի կոնսորցիումը հիմնական միջազգային ստանդարտներին համապատասխանող կազմակերպությունն է, որը հիմնադրվել է Թիմ Բերներս-Լիի կողմից։ Այն մի շարք անդամ կազմակերպություններ ունի, որոնց աշխատակազմերն աշխատում են Համաշխարհային սարդոստայնի զարգացման ու կատարելագործման վրա։

Ինչպե՞ս են նրանք ազդում համացանցի վրա

«W3C»-ն արձանագրություններ ու ուղեցույցներ է նախագծում, որոնք համաշխարհային սարդոստայնի համար բաց հարթակ են ապահովում՝ հիմնվելով հասանելիության, միջազգայնացման ու համացանցի բջջային լուծումների վրա։ Նրանք նաև ներգրավված են կրթության ու տեղեկատվության հասանելիության, համակարգչային ծրագրերի նախագծերի իրականացման աշխատանքներում, ինչպես նաև ծառայում են որպես համաշխարհային սարդոստայնի մասին քննարկման բաց հարթակ։

 9  Ստանդարտացման պահպանման գործակալության միջազգային կազմակերպություն (ISO 3166)

ISO 3166

«ISO 3166»-ը զբաղվում է երկրների, կախյալ տարածքների, հատուկ շրջանների ու դրանց հիմնական ենթաբաժանումների (օրինակ նահանգներ) անունների համար կոդերի ստեղծմամբ։ Այն չի որոշում երկրների անունները, քանի որ այս տեղեկատվությունը գալիս է ՄԱԿ-ի աղբյուրներից։ Անուններին համապատասխան կոդերը պարբերաբար թարմացվում են՝ երկրների ու դրանց ենթաբաժանումների անունների փոփոխություններին համապատասխանելու համար։

Ինչպե՞ս է դա ազդում համացանցի վրա

«ISO 3166» ծածկագրերն (տառերի ու թվերի կոմբինացիաներ, որոնք հասկանալի են ամբողջ աշխարհում) օգտագործելը ժամանակ է խնայում ու կանխում համացանցի օգտագործման սխալները։ Օրինակ՝ փոստային ազգային բոլոր կազմակերպությունները փոխանակում են միջազգային փոստը երկրի կոդերին համապատասխան։ 
Համացանցային դոմենների անունների համակարգը կոդեր է օգտագործում դոմենների անունների համար, ինչպես, օրինակ, «am»-ը Հայաստանի համար, «fr»-ն Ֆրանսիայի համար և այլն։

 8  Համացանցային ճարտարապետության խորհուրդ (IAB)

IAB

Համացանցային ճարտարապետության խորհուրդն ընտրվող պաշտոնյաների կառավարակետ է, որը վերահսկում է համացանցի տեխնիկական ու ճարտարագիտական զարգացումը։ Այն առաջին անգամ ստեղծվել է ԱՄՆ պաշտպանության ծրագրերի հետազոտությունների գործակալության կողմից 1979թ․-ին՝ «Համացանցի կարգավորումների կառավարման խորհուրդ» անունով։ 1992թ․-ին այն դարձավ «Համացանցային ճարտարապետության խորհուրդ»՝ ԱՄՆ կառավարության ենթակայության օբյեկտից դառնալով միջազգային հասարակական օբյեկտ։

 7  Համացանցային ճարտարագիտության խորհուրդ (IETF)

Internet Engineering Task Force

Համացանցային ճարտարագիտության խորհուրդը բաց ստանդարտներով կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1986թ․-ին և նախագծում ու բարձրացնում է համացանցի չափանիշները։ Նրանց նպատակն է պատշաճ, բարձր որակի տվյալներ տրամադրել, որը կազդի մարդկանց կողմից համացանցի նախագծման, ազդեցության ու կառավարման վրա։

Ինչպե՞ս են դրանք ազդում համացանցի վրա

«IETF»-ը նվիրված է «համացանցի աշխատանքը բարելավելու» գործին։ Եթե համացանցի նախագծողներն ուսանողներ են, ապա «IETF»-ը գործում է որպես ուսուցիչ՝ սովորեցնելով ու ուղղորդելով նրանց, ովքեր ցանկանում են բարելավել համացանցը։ Աշխատանքային խմբերը կազմակերպված են՝ բաժանված լինելով մի քանի ենթախմբերի, որոնք են հավելվածների, տվյալների շահագործման և կառավարման, ենթակառուցվածքների, անվտանգության ենթախմբերը:

 6  Համացանցային հետազոտությունների խորհուրդ (IRTF)

internet research task force

Համացանացային հետազոտությունների խորհուրդը կազմված է մի քանի երկարատև հետազոտությունների իրականացման խմբերից։ Այս խմբերն աշխատում են համացանցային արձանագրությունների, հավելվածների, ճարտարապետության ու տեխնոլոգիաների հետ կապված հետազոտական նախագծերի վրա։

Ինչպե՞ս են նրանք ազդում համացանցի վրա

Ի տարբերություն «IETF»-ի՝ «IRTF»-ը կենտրոնանում է ճարտարագիտության ու ստանդարտացման ավելի երկարատև հետազոտությունների վրա։ «IRTF»-ը ապահովում է համակարգված, պատշաճ, ճարտարապետական առումով կայուն ու ճիշտ ժամանակին արված ներդրումը Համացանցային ճարտարապետության ընդհանուր զարգացման վրա։

 5  Նշանակված անունների և թվերի համացանցային կորպորացիա (ICANN)

ICANN

«ICANN»-ը համակարգում է համացանցային «կոորդինատները» IP հասցեից վեբ հասցե։ Նրանք աշխատում են այն ուղղությամբ, որ կապերի անունները երբեք չկրկնվեն։ Չնայած իրենց ստատուսին՝ որպես շահույթ չհետապնդող կազմակերպություն, 2011թ․-ին այն 100 միլիոն դոլար արժողություն ուներ։

Ինչպե՞ս են նրանք ազդում համացանցի վրա

«ICANN»-ը պատասխանատու է ճանաչողական համակարգերի տվյալների բազայի մեթոդոլոգիայի և պահպանության համար՝ ապահովելով ցանցի անվտանգ ու կայուն աշխատանքը։ Դրա աշխատանքի մեծ մասը կապված է «Դոմենների անունների գլոբալ համակարգի» հետ։ Առանց դրա մենք չէինք իմանա՝ ով կամ որտեղ ենք մենք համացանցում։

 4  Միջազգային հեռահաղորդակցության միություն (ITU)

international telecommunication union

Միջազգային հեռահաղորդակցության միությունը ՄԱԿ-ի գործակալություններից մեկն է, որը հիմնադրվել է 1865թ․-ին։ Այն 3 բաժիններ ունի, որոնցից յուրաքանչյուրը համակարգում է տարբեր ոլորտներ. ռադիոհաղորդակցություն, ստանդարտացում և զարգացում։

Ինչպե՞ս են նրանք ազդում համացանցի վրա

«ITU»-ը պատասխանատու է տեղեկատվության ու հաղորդակցության տեխնոլոգիաների հետ կապված խնդիրների լուծման համար։ Նրանք կոորդինացնում են Երկրի ու տիեզերքի ռադիո հաճախականությունները, աշխատանքներ տանում արբանյակների տեղադրման միջազգային համագործակցության ու հեռահաղորդակցության ենթակառուցվածքների աշխատանքի բարելավման գործում։ Բացի այդ, նրանք միջազգային ցուցահանդեսներ ու ֆորումներ են կազմակերպում՝ գիտելիքների, գաղափարների ու տեխնոլոգիանների փոխանակման ու զարգացման նպատակով։

 3  Համացանցային հասարակություն (ISoc)

internet society

Համացանցային հասարակությունը շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1992թ․-ին։ Դրա նպատակն է ընդունելի դարձնել, որ համացանցը բոլորի համար է և աշխատանք տանել այս տեսլականը պահպանելու համար։ Դրան ավելի քան 55,000 մարդ ու 130 կազմակերպություներ են անդամագրված։

Ինչպե՞ս են նրանք ազդում համացանցի վրա

«ISoc»-ն ապահովում է, որպեսզի համացանցը լինի թարմ տեղեկատվությամբ սովորելու հարթակ։ Նրանք իրենց գործունեությունն իրականացնում են 3 հիմնական ոլորտներով. ստանդարտներ, հանրային քաղաքականություն և կրթություն։ Նրանք աշխատում են կառավարությունների, կազմակերպությունների և մասնավոր սեկտորների հետ՝ համացանցային քաղաքականության հիմնական արժեքները պահպանելու համար։ «ISoc»-ը փորձում է պահպանել համացանցային ազնվությունը, օրինակ՝ նրանք փորձում են ապահովել, որ «.org» դոմենն օգտագործվի միայն ոչ կոմերցիոն կազմակերպությունների կողմից։

 2  Համացանցի կառավարման ֆորում (IGF)

IGF

Համացանցային կառավարման ֆորումը համախմբում է շահագրգիռ անձանց համացանցային կառավարման քննարկման համար՝ անկախ նրանից՝ նրանք մասնավոր հատված, կառավարություն, թե քաղաքացիական հասարակություն են ներկայացնում։

Ինչպե՞ս է դա ազդում համացանցի վրա

Տարբեր սեմինարներ, կենտրոնացված քննարկումներ, ֆորումներ, դինամիկ կոալիցիոն հանդիպումներ են տեղի ունենում ֆորումի ընթացքում։ Շահառուները քննարկում, փոխանակում ու կիսվում են տեղեկատվությամբ ու փորձով։ Համացանցի կառավարման ֆորումն օգնում է հասկանալ, թե ինչպես կարելի է առավելագույնի հասցնել համացանցի հնարավորություններն ու հաղթահարել խոչընդոտներն ու ռիսկերը, ինչպես նաև լուծումներ գտնել համացանցի սխալ օգտագործման հետ կապված խնդիրները լուծելու նպատակով։ 

 1  Internet service provider (ISP)

ISPs

«ISP»-ը (Համացանցային ծառայություններ մատուցող) կազմակերպություն է, որը համացանցի մուտքի և օգտագործման ծառայություններ է մատուցում։

Կազմակերպության կողմից տրամադրված ծառայությունները ներառում են՝

1. Համացանցային մուտք
2. Համացանցի փոխադրումներ
3. Դոմենների անունների գրանցում
4. Վեբ Հոսթինգ
5. Usenet ծառայություն և այլն։

Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board