Էլինա Դանիելյանն անհաջող է մեկնարկել ՖԻԴԵ-ի կանանց Գրան պրի մրցաշարում
SPORTՎրաստանի Բաթումի քաղաքում ապրիլի 20-ից մեկնարկած ՖԻԴԵ-ի կանանց Գրան պրի մրցաշարի առաջին պարտիաներից հետո Էլինա Դանիելյանն ընդամենը 0.5 միավոր ունի:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Հայաստանի կանանց շախմատի առաջատարը մրցաշարի առաջին տուրում սև խաղաքարերով ոչ-ոքի է խաղացել Ալմիրա Սկրիպչենկոյի հետ: Երկրորդ տուրում էլ Դանիելյանը պարտվել է մրցակցին` Վալենտինա Գունինային:
Երկրորդ տուրում տոնած հաղթանակներից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում են Օլգա Գիրյան (Ռուսաստան) և Լելա Ջավախաշվիլին (Վրաստան), ովքեր 2 հնարավորից վաստակել են 2 միավոր:
Բաթումիում մեկնարկած ՖԻԴԵ-ի կանանց Գրան պրի մրցաշարի երրորդ փուլին մասնակցում են 12 շախմատիստներ: Երրորդ տուրում Էլինա Դանիելյանի մրցակիցն է չինուհի Ժաո Քսյուն:
1
35 Years of Trust: IDBank Celebrates with Its Customers
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
4
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
5
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack



