Էլինա Դանիելյանն անհաջող է մեկնարկել ՖԻԴԵ-ի կանանց Գրան պրի մրցաշարում
ՍՊՈՐՏՎրաստանի Բաթումի քաղաքում ապրիլի 20-ից մեկնարկած ՖԻԴԵ-ի կանանց Գրան պրի մրցաշարի առաջին պարտիաներից հետո Էլինա Դանիելյանն ընդամենը 0.5 միավոր ունի:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Հայաստանի կանանց շախմատի առաջատարը մրցաշարի առաջին տուրում սև խաղաքարերով ոչ-ոքի է խաղացել Ալմիրա Սկրիպչենկոյի հետ: Երկրորդ տուրում էլ Դանիելյանը պարտվել է մրցակցին` Վալենտինա Գունինային:
Երկրորդ տուրում տոնած հաղթանակներից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում են Օլգա Գիրյան (Ռուսաստան) և Լելա Ջավախաշվիլին (Վրաստան), ովքեր 2 հնարավորից վաստակել են 2 միավոր:
Բաթումիում մեկնարկած ՖԻԴԵ-ի կանանց Գրան պրի մրցաշարի երրորդ փուլին մասնակցում են 12 շախմատիստներ: Երրորդ տուրում Էլինա Դանիելյանի մրցակիցն է չինուհի Ժաո Քսյուն:
1
Հայտնաբերվել է հինգ տարեկան աղջկա դիակ․ մայրը գլխավոր կասկածյալն է
2
Ավտոբուսի վարորդը թոշակառու կնոջը «դուրս է շպրտել» ՝ հրաժարվելով նրան անվճար տեղափոխել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
3
Վթար է. նոյեմբերի 5-ին, 6-ին, 7-ին ջուր չի լինելու
4
Մաhացել է երգչուհի Էմմա Պետրոսյանի մայրը
5
«Ամուսնուս, աղջկաս մահվանից հետո հանուն Վաչագանիս էի ապրում, հիմա սա ապրել չէ». ավագ սերժանտ Վաչագան...



