Պալմիրայի մերձակայքում հայտնաբերել են ԻՊ-ի զինամթերքի խոշորագույն պահեստներից մեկը
INTERNATIONAL NEWSՌուս սակրավորները Սիրիայի Թադմոր քաղաքի ծայրամասում (Պալմիրայի մերձակայքում) հայտնաբերել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինամթերքի քողարկված պահեստը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 22-ին լրագրողներին հայտնել Է ՌԴ պաշտպանության նախարարությաÕ ¶ պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:
«Ահաբեկիչների գաղտնարանից ռուս սակրավորները դուրս են բերել ավելի քան 12 հազար պայթյունավտանգ առարկաներ, այդ թվում՝ խոշոր տրամաչափի ականներ՝ ականանետների համար, հրետանային արկեր, ինչպես նաեւ հակատանկային եւ հակահետեւակային ականներ»,-նշել Է Կոնաշենկովը:
Պահեստը քողարկված Է եղել, այն գտել են հատուկ սարքավորման շնորհիվ, որը սակրավորները Ռուսաստանից բերել Էին Սիրիա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as p...
2
The international chess tournament supported by IDBank has concluded
3
AraratBank Announces Change in Executive Leadership
4
Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 Years
5
Ucom Upgrades Internet Speed for Unity Packages



