Պալմիրայի մերձակայքում հայտնաբերել են ԻՊ-ի զինամթերքի խոշորագույն պահեստներից մեկը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուս սակրավորները Սիրիայի Թադմոր քաղաքի ծայրամասում (Պալմիրայի մերձակայքում) հայտնաբերել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինամթերքի քողարկված պահեստը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 22-ին լրագրողներին հայտնել Է ՌԴ պաշտպանության նախարարությաÕ ¶ պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:
«Ահաբեկիչների գաղտնարանից ռուս սակրավորները դուրս են բերել ավելի քան 12 հազար պայթյունավտանգ առարկաներ, այդ թվում՝ խոշոր տրամաչափի ականներ՝ ականանետների համար, հրետանային արկեր, ինչպես նաեւ հակատանկային եւ հակահետեւակային ականներ»,-նշել Է Կոնաշենկովը:
Պահեստը քողարկված Է եղել, այն գտել են հատուկ սարքավորման շնորհիվ, որը սակրավորները Ռուսաստանից բերել Էին Սիրիա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Կյանքից անժամանակ հեռացել է Ռոմելա Սարգսյանը
2
Տղամարդը փորձել է ածելիով կտրել կնոջ սեռական օրգանները
3
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
4
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
5
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով



