Facebook-ը թույլատրել Է միաժամանակ զանգահարել մի քանի օգտատերերի
LIFEFacebook ընկերությունը մեսենջերում գործարկել Է խմբային ձայնային զանգերի գործառույթ: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է«Արմենպրես»-ը, սոցցանցի իր Էջում հայտնել Է հավելվածի մշակման ղեկավար Դեւիդ Մարկուսը:
Միանգամից մի քանի օգտատերերի զանգահարելու համար անհրաժեշտ Է սեղմել խմբային չաթում հեռախոսափողով կոճակը եւ ընտրել զրույցի մասնակիցներին: Եթե նրանցից ինչ-որ մեկը բաց թողնի կանչը, ապա կարող Է լսազրույցին միանալ ավելի ուշ: Խմբային զանգին թույլատրված Է ավելացնել մինչեւ 50 բաժանորդի:
Մարկուսի խոսքով՝ Messenger-ի վերջին տարբերակով տեղակայված սարքերի տերերը գործառույթից օգտվելու հնարավորություն կստանան ապրիլի 21-ի ընթացքում: Ընկերությունում չեն հայտնում, թե հավելվածում կհայտնվեն արդյոք խմբային տեսազանգեր:
1
“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone Scams
2
Soft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26
3
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
4
AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar



