Facebook-ը թույլատրել Է միաժամանակ զանգահարել մի քանի օգտատերերի
ԼԱՅՖFacebook ընկերությունը մեսենջերում գործարկել Է խմբային ձայնային զանգերի գործառույթ: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է«Արմենպրես»-ը, սոցցանցի իր Էջում հայտնել Է հավելվածի մշակման ղեկավար Դեւիդ Մարկուսը:
Միանգամից մի քանի օգտատերերի զանգահարելու համար անհրաժեշտ Է սեղմել խմբային չաթում հեռախոսափողով կոճակը եւ ընտրել զրույցի մասնակիցներին: Եթե նրանցից ինչ-որ մեկը բաց թողնի կանչը, ապա կարող Է լսազրույցին միանալ ավելի ուշ: Խմբային զանգին թույլատրված Է ավելացնել մինչեւ 50 բաժանորդի:
Մարկուսի խոսքով՝ Messenger-ի վերջին տարբերակով տեղակայված սարքերի տերերը գործառույթից օգտվելու հնարավորություն կստանան ապրիլի 21-ի ընթացքում: Ընկերությունում չեն հայտնում, թե հավելվածում կհայտնվեն արդյոք խմբային տեսազանգեր:
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
3
Գտել են գիշերն անհետացած 5-ամյա աղջկա մարմինը
4
13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհուն
5
Հանրայինում «չներեցին». Լուսինե Թովմասյանի հեռացումը՝ աղմկահարույց համերգի ստվերում



