Yerevan, 29.January.2026,
00
:
00
BREAKING


Ապագա բժիշկն ընդհատել է բուհական կրթությունը հայրենիքի պաշտպանության գործին զինվորագրվելու համար

SOCIETY

Հաղթական մայիսից առաջ հայ տղաները ստիպված եղան ևս մեկ անգամ իրենց բազկի ուժը ցույց տալ նենգ հակառակորդին: Ապրիլյան քառօրյա պատերազմը նոր հաղթական էջերով լցրեց արցախյան տարեգրությունը: Հաղթական պատմություններ, որոնց հեղինակները մերօրյա հերոսներն են՝ մեզնից հեռացած ու մեր կողքին ապրող քաջ տղաները: Վրեժ Ոսկանյանն այն զինվորներից մեկն էր, որ առաջին գծում դիմակայեց Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային: Ապագա բժիշկը բանակ զորակոչվեց 2015թ.  հունվարի 27-ին:

Ինչպես  տեղեկացրին առողջապահության նախարարությունից, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի երկրորդ կուրսի ուսանողը բուհական կրթությունն ընդհատել է՝ նախ կատարելու հայրենիքի հանդեպ սրբազան պարտքը, զինվորագրվելու հայրենիքի պաշտպանության գործին:

 «Մենք արդեն նշանակված տեղում էինք, երբ նկատեցինք մեզ վրա եկող տանկերը: Չորս տանկ շարժվում էր մեր հաշվարկի, վեց տանկ՝ մյուս հաշվարկի ուղղությամբ»,-պատմում է կրտսեր սերժանտը: Վրեժը թշնամու 4 տանկ խոցած մեր հերոս զինվորներից մեկն է` հակատանկային հաշվարկի հրամանատար: Վրեժը դարձավ հազարներից այն մեկը, որը հակառակորդին թեև առայժմ փխրուն, բայց խաղաղություն պարտադրեց, այն մեկն էր, որ հետ մղեց թշնամու առաջխաղացումը:

«Սկզբում մտածում էինք՝ ինչ անել, ինչպես անել, բայց խորհելու ժամանակ այլևս չկար: Երբ առաջին տանկը խփեցինք, ոգևորվեցինք: Մարտն ավելի թեժացավ: Մեզ հաջողվեց խոսել մյուս տանկերը ևս: Խոցելուց հետո չորս հոգի կարողացան դուրս պրծնել տանկից և փորձել փախչել, ոչնչացրինք նրանց ևս: Հակառակորդի նռնականետերի կրակոցից հայկական կողմից երկուսը վիրավորում ստացան, հիմա ապաքինվում են...»,- մեր տղաների խիզախության մասին համեստությամբ նշում է հայրենիքի երիտասարդ պաշտպանը: Ամենամարդասիրական մասնագիտությունն ընտրած զինվորը լավ գիտի կյանքի փրկության գի նը:

Բժշկական մասնագիտությունը Ոսկանյանների ընտանիքիում ավանդական է: Կրտսեր սերժանտ, ապագա բժիշկ Վրեժ Ոսկանյանի հայրը նույնպես բժիշկ է։ Ադրբեջանական զինված խմբին լավ դաս տալուց հետո Վրեժը, ցավոք, վիրավորում ստացավ: Նա այժմ ապաքինվում է Ջաբրայիլի հոսպիտալում:

«Վրեժը ռազմական գործողությունների ընթացքում կռվել է դիվիզիայի հրամանատարի տեղակալի գլխավորությամբ: Հակառակորդի չորս տանկը խոցել են իրենց անձնակազմով»,- ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին ապագա բժիշկ որդու սխրանքների մասին պատմում է Վահագն Ոսկանյանը: Մերօրյա հերոսի հայրն այժմ ղեկավարում է Կոտայքի մարզի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունը: Վրեժը Վահագնի զույգ որդիներից մեկն է: Զավակներից Էմիլը, որ Երևանի պետական համալսարանի ակտուարական մաթեմատիկայի ամբիոնի ուսանող է, այս պահին զինծառայության մեջ է՝ մարտական դիրքերում։

«Որպես ծնող ու գործընկեր, որպես բժիշկ ու նախարար, հասկանում ու կիսում եմ հուզմուքը և շատ բարձր եմ գնահատում ծնողական Ձեր հպարտությունը»,-ասաց Արմեն Մուրադյանը։

Նախարարի համոզմամբ՝ հայրենիքին արժանի ու նվիրյալ զավակներն են, որ նաև դառնում են բարձրակարգ մասնագետներ ու իրենց գործունեությունը ներդնում՝ պետության զարգացման ու ամրապնդման գործին:

What to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in Armenia