Երևան, 30.Ապրիլ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ապագա բժիշկն ընդհատել է բուհական կրթությունը հայրենիքի պաշտպանության գործին զինվորագրվելու համար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հաղթական մայիսից առաջ հայ տղաները ստիպված եղան ևս մեկ անգամ իրենց բազկի ուժը ցույց տալ նենգ հակառակորդին: Ապրիլյան քառօրյա պատերազմը նոր հաղթական էջերով լցրեց արցախյան տարեգրությունը: Հաղթական պատմություններ, որոնց հեղինակները մերօրյա հերոսներն են՝ մեզնից հեռացած ու մեր կողքին ապրող քաջ տղաները: Վրեժ Ոսկանյանն այն զինվորներից մեկն էր, որ առաջին գծում դիմակայեց Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային: Ապագա բժիշկը բանակ զորակոչվեց 2015թ.  հունվարի 27-ին:

Ինչպես  տեղեկացրին առողջապահության նախարարությունից, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի երկրորդ կուրսի ուսանողը բուհական կրթությունն ընդհատել է՝ նախ կատարելու հայրենիքի հանդեպ սրբազան պարտքը, զինվորագրվելու հայրենիքի պաշտպանության գործին:

 «Մենք արդեն նշանակված տեղում էինք, երբ նկատեցինք մեզ վրա եկող տանկերը: Չորս տանկ շարժվում էր մեր հաշվարկի, վեց տանկ՝ մյուս հաշվարկի ուղղությամբ»,-պատմում է կրտսեր սերժանտը: Վրեժը թշնամու 4 տանկ խոցած մեր հերոս զինվորներից մեկն է` հակատանկային հաշվարկի հրամանատար: Վրեժը դարձավ հազարներից այն մեկը, որը հակառակորդին թեև առայժմ փխրուն, բայց խաղաղություն պարտադրեց, այն մեկն էր, որ հետ մղեց թշնամու առաջխաղացումը:

«Սկզբում մտածում էինք՝ ինչ անել, ինչպես անել, բայց խորհելու ժամանակ այլևս չկար: Երբ առաջին տանկը խփեցինք, ոգևորվեցինք: Մարտն ավելի թեժացավ: Մեզ հաջողվեց խոսել մյուս տանկերը ևս: Խոցելուց հետո չորս հոգի կարողացան դուրս պրծնել տանկից և փորձել փախչել, ոչնչացրինք նրանց ևս: Հակառակորդի նռնականետերի կրակոցից հայկական կողմից երկուսը վիրավորում ստացան, հիմա ապաքինվում են...»,- մեր տղաների խիզախության մասին համեստությամբ նշում է հայրենիքի երիտասարդ պաշտպանը: Ամենամարդասիրական մասնագիտությունն ընտրած զինվորը լավ գիտի կյանքի փրկության գի նը:

Բժշկական մասնագիտությունը Ոսկանյանների ընտանիքիում ավանդական է: Կրտսեր սերժանտ, ապագա բժիշկ Վրեժ Ոսկանյանի հայրը նույնպես բժիշկ է։ Ադրբեջանական զինված խմբին լավ դաս տալուց հետո Վրեժը, ցավոք, վիրավորում ստացավ: Նա այժմ ապաքինվում է Ջաբրայիլի հոսպիտալում:

«Վրեժը ռազմական գործողությունների ընթացքում կռվել է դիվիզիայի հրամանատարի տեղակալի գլխավորությամբ: Հակառակորդի չորս տանկը խոցել են իրենց անձնակազմով»,- ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին ապագա բժիշկ որդու սխրանքների մասին պատմում է Վահագն Ոսկանյանը: Մերօրյա հերոսի հայրն այժմ ղեկավարում է Կոտայքի մարզի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունը: Վրեժը Վահագնի զույգ որդիներից մեկն է: Զավակներից Էմիլը, որ Երևանի պետական համալսարանի ակտուարական մաթեմատիկայի ամբիոնի ուսանող է, այս պահին զինծառայության մեջ է՝ մարտական դիրքերում։

«Որպես ծնող ու գործընկեր, որպես բժիշկ ու նախարար, հասկանում ու կիսում եմ հուզմուքը և շատ բարձր եմ գնահատում ծնողական Ձեր հպարտությունը»,-ասաց Արմեն Մուրադյանը։

Նախարարի համոզմամբ՝ հայրենիքին արժանի ու նվիրյալ զավակներն են, որ նաև դառնում են բարձրակարգ մասնագետներ ու իրենց գործունեությունը ներդնում՝ պետության զարգացման ու ամրապնդման գործին:

Մերիլին Մոնրոյի վերջին չարագուշակ ֆոտոսեսիան. արցունքներ, միայնություն և 432 կադր մահից առաջ Նախագահ Թրամփը ակտիվորեն համագործակցում է Կոնգրեսի հետ՝ Իրանի պшտերազմի հարցում․ Սպիտակ տունԱլիևն ասում է՝ եթե ես ձեզ հետ խաղաղ պլաններ ունենայի՝ չէի փլուզի եկեղեցին. Էդմոն Մարուքյան«Ատլետիկոյի» հարձակվող Խուլիան Ալվարեսը կհասցնի ապաքինվել մինչև «Արսենալի» դեմ պատասխան խաղըԳերմանիան իր էլեկտրակայանը կհանձնի Ուկրաինային Հայաստանում մեկ օրում չորս հետախուզվող է կալանավորվել Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ապրիլի 29-ին Մյասնիկյան պողոտայի հասցեներից մեկում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 33-ամյա մի երԱՄՆ ռшզմածովային ուժերը հետ են մղել 44 առևտրային նավ՝ շրջափակման ընթացքում Ռուսաստանը կարող է բարձրացնել հրադադարի հարցը՝ որոշակի ընկերությունների նկատմամբ պատժшմիջոցները վերացնելու դիմաց․ ԶելենսկիԴուք ծանրակշիռ դեր եք ունենալու նաև համաշխարհային սպորտի զարգացման գործում. ուղերձներ՝ Ծառուկյանին«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհին 38-ամյա վարորդը «Shacman» մակնիշի բետոնախառնիչով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բшխվել քարերին և կողաշրջվելԳերմանիայի կանցլերը պետք է ավելի շատ ժամանակ հատկացնի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պшտերազմի ավարտին և իր երկրի խնդիրների լուծմանը․ ԹրամփՔաղսիի մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է Պուտինը Թրամփին չի հրավիրել մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք Հաղթանակի շքերթին. ԿրեմլՇուտով՝ մեր հաղթանակից հետո հերոսները նորից դառնալու են հերոս. Ուժեղ ՀայաստանԻրանը hրթիռային և միջnւկային ծրագրերը համարում է ազգային հարստություն. Խամենեի Վանաձորում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի աշխատանքը 3 մլն-ով բնակարա՞ն. Արսեն Թորոսյա´ն, ուղեղի տրամաբանության խնդիր ունե՞ք. ՀՃՇ անդամՍիմեոնեն բացատրել է, թե ինչը պակասեց «Ատլետիկոյին» Չեմպիոնների լիգայում «Արսենալին» հաղթելու համարԵվրոպան համառորեն փորձում է վերակենդանացնել նացիզմը նոր ձևով. Լավրով 100,000 զբոսաշրջիկ կգա ֆուտբոլի առաջնությանը, էդքան մարդ մտնի Իջևան՝ այնտեղի սնունդը կվերջանա. ՓաշինյանԱլվարեսը Չեմպիոնների լիգայում գերազանցել է Մեսսիի ռեկորդը Մաֆիան այսօրվա իշխանությունն է. Էդմոն ՄարուքյանԳերմանիայից ԱՄՆ զինվորականների դուրսբերումը կարող է ձախողել Tomahawk hրթիռների տեղակայման պլանը. PoliticoՀայաստանը գտնվում է թուրքական երկու պետությունների միջև՝ աճող վտանգի պայմաններում․ Ավետիք ՉալաբյանChanel-ը գլխավորել է ամենապահանջված «ամենաթեժ» բրենդերի վարկանիշը Սամվել Կարապետյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ի հետ կապվող ձայնագրությունների մասին (տեսանյութ)Մխչյանում բախվել են 2 «Opel» ու «ՎԱԶ 2114»-ըՄենք 100 դոլար էլ չենք նախատեսում կաշառքի համար․ Սամվել Կարապետյան Թրամփը տարածել է Հորմուզի նեղուցի լուսանկարը՝ «Թրամփի նեղուց» գրառմամբ ԶՊՄԿ-ն ներկայացրել է ընկերության վերջին հինգ տարիների ճանապարհը՝ կայուն զարգացման հաշվետվողականության ոլորտումՔրիս Ջենները հերքել է «դեմքի անհաջող լիֆթինգի» մասին լուրերը և հայտարարել, որ լիովին գոհ է արդյունքից ՊԵԿ-ը բացահայտել է խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր ԱՄՆ-ը կարող է Իրանի դեմ կիրառել hիպերձայնային զենք. Bloomberg ԱՄՆ-ը շուտով որոշում կկայացնի Գերմանիայում զnրակազմի կրճատման վերաբերյալ. Թրամփ«Մուսթաֆաևը Նիկոլի հետևից էր եկել, որ․․․»․ Նաիրա Գևորգյան Աշխատավորի օրվա տոնական շքերթի և համերգի հետ պայմանավորված փակ կլինեն մի շարք փողոցներ Դու էլ ես ուզո՞ւմ փաթեթ․ Ամիօն ներկայացնում է նոր սերնդի բանկինգ «Անպայման գնացեք ընտրության․ յուրաքանչյուրիդ ընտրությունը ճակատագրական է»․ Արտակ Զաքարյան29-ամյա տղամարդը ծեծելով սպանել է իր ընկերուհու 3-ամյա աղջկանՍամվել Կարապետյանին չթույլատրվեց այցելել հոր գերեզմանին Քաղսիի մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է Եթե գործող ռեժիմը մնա, Հայաստանն այլևս չի լինի․ Արմեն ՄանվելյանՈրպես ազգային քաղաքացիական միավորում, մեր նպատակը հստակ է՝ թույլ չտալ հակազգային, օտար ուժերին ծառայող վարչակարգի վերարտադրությունն. Հ. Կամենդատյան«Ռեմոնտադա ըստ ԼՀԿ»-ի. ի՞նչ կլինի ՀՀ-ի հետ. Կարպիս Փաշոյան Մուտաֆաևի այցի մանրամասները հույժ գաղտնի են պահվում Պետական բյուջեն ոչ թե լցնելու ենք մեր գրպանները, այլ ժողովրդի գրպանները. Սամվել Կարապետյան Որոշ զինծառայողներ տներ կստանան (տեսանյութ)Սամվել Բաբայանը նեղացել է Նիկոլ Փաշինյանից Նրանք առաջ են մղում 300,000 ադրբեջանցիների Հայաստան բերելու ծրագիրը. Նարեկ Կարապետյան ԵՄ-ն աջակցում է ՀՀ «բռնապետին»՝ անտեսելով իրավունքների և ժողովրդավարության ոտնահարումները․ Ամստերդամ