Ստամբուլում կոգեկոչեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
SOCIETYՀայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին ոգեկոչման արարողություններ տեղի կունենան Թուրքիայում` Ստամբուլում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նախորդ տարիների նման այս տարի ևս թուրքական «Ոչ ասա ռասիզմին և խտրականությանը» կազմակերպությունը նա խաձեռնել է մի շարք միջոցառումներ:
Ապրիլի 22-ին «Ջեզայիր» սրահում տեղի կունենա մամուլի ասուլիս, որտեղ կներկայացվեն ոգեկոչման արարողությունները և կդատապարտվի հայերի դեմ Օսմանյան Թուրքիայում իրականացված ոճրագործությունը:
Ապրիլի 24-ին Շիշլիի հայկական գերեզմանատանը Թուրքիայի ժամանակով 15:30-ին կոգեկոչվի թուրքական բանակում էթնիկ խտրականության և ատելության հողի վրա սպանված հայ զինվոր Սևակ Բալըքչըի հիշատակը:
Ավելի ուշ` 19:15-ին Ստամբուլի կենտրոնական` Իսթիքլալ պողոտայում կկայանա ոգեկոչման գլխավոր արարողությունը:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



