Ստամբուլում կոգեկոչեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին ոգեկոչման արարողություններ տեղի կունենան Թուրքիայում` Ստամբուլում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նախորդ տարիների նման այս տարի ևս թուրքական «Ոչ ասա ռասիզմին և խտրականությանը» կազմակերպությունը նա խաձեռնել է մի շարք միջոցառումներ:
Ապրիլի 22-ին «Ջեզայիր» սրահում տեղի կունենա մամուլի ասուլիս, որտեղ կներկայացվեն ոգեկոչման արարողությունները և կդատապարտվի հայերի դեմ Օսմանյան Թուրքիայում իրականացված ոճրագործությունը:
Ապրիլի 24-ին Շիշլիի հայկական գերեզմանատանը Թուրքիայի ժամանակով 15:30-ին կոգեկոչվի թուրքական բանակում էթնիկ խտրականության և ատելության հողի վրա սպանված հայ զինվոր Սևակ Բալըքչըի հիշատակը:
Ավելի ուշ` 19:15-ին Ստամբուլի կենտրոնական` Իսթիքլալ պողոտայում կկայանա ոգեկոչման գլխավոր արարողությունը:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



