Շնաձուկը երկու ձկնորսների վրա Է հարձակվել Ֆրանսիական Պոլինեզիայում
SOCIETYԵրեքմետրանոց գորշ շնաձուկ Է հարձակվել ֆրանսիացի երկու ձկնորսների վրա Տուամոտու արշիպելագի (Ֆրանսիական Պոլինեզիա) օղակղզու մոտ: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են տարածաշրջանի զանգվածային լրատվամիջոցները:
Հարձակման պահին տղամարդիկ ձուկ Էին որսում ստորջրյա հրացաններով: Շնաձուկը պոկել Է մեկի ձկնամկանի մի մասը եւ կծել դաստակը: Գիշատիչը կծել Է երկրորդի ծունկը, բայց ոչ այնքան ուժեղ: Նրան հաջողվել Է հետ բարձանալ նավակ եւ ջրից դուրս քաշել ընկերոջը եւ հասնել ափ:
Ձկնորսները երկար են սպասել օգնության: Բացի դրանից, նրանց մոտ դեղարկղիկ չի եղել, եւ նրանք եկար ժամանակ չեն կարողացել ինքնուրույն կանգնեցնել արյունահոսությունը: Ի վերջո նրանց, այնուամենայնիվ, տեղափոխել Է հիդրոինքնաթիռը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



