Շնաձուկը երկու ձկնորսների վրա Է հարձակվել Ֆրանսիական Պոլինեզիայում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեքմետրանոց գորշ շնաձուկ Է հարձակվել ֆրանսիացի երկու ձկնորսների վրա Տուամոտու արշիպելագի (Ֆրանսիական Պոլինեզիա) օղակղզու մոտ: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են տարածաշրջանի զանգվածային լրատվամիջոցները:
Հարձակման պահին տղամարդիկ ձուկ Էին որսում ստորջրյա հրացաններով: Շնաձուկը պոկել Է մեկի ձկնամկանի մի մասը եւ կծել դաստակը: Գիշատիչը կծել Է երկրորդի ծունկը, բայց ոչ այնքան ուժեղ: Նրան հաջողվել Է հետ բարձանալ նավակ եւ ջրից դուրս քաշել ընկերոջը եւ հասնել ափ:
Ձկնորսները երկար են սպասել օգնության: Բացի դրանից, նրանց մոտ դեղարկղիկ չի եղել, եւ նրանք եկար ժամանակ չեն կարողացել ինքնուրույն կանգնեցնել արյունահոսությունը: Ի վերջո նրանց, այնուամենայնիվ, տեղափոխել Է հիդրոինքնաթիռը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
3
Ո՞րն է եղել Ռոբերտ Աբաջյանի մոր մահվան պատճառը
4
Մայրը փորձել է փրկել 7-ամյա տղային, բայց 2-ն էլ խեղդամահ են եղել
5
Ապրիլի 28-ին և 29-ին ջուր չի լինելու․ հասցեներ



