Հանրապետականները պարտվել են միայն մեկ համայնքում
POLITICSԵրեկ հանրապետության 33 համայնքներում անցկացված համայնքի ղեկավարի ընտրությունների նախնական արդյունքներով՝ 28 համայնքում վերընտրվել են հանրապետական գյուղապետեր ու քաղաքապետեր:
Ինչպես տեղեկանում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովից, հետաքրքիր արդյունք է գրանցվել Սպիտակ քաղաքում: Գործող ՀՀԿ-ական քաղաքապետ Գագիկ Սահակյանը ջախջախիչ պարտության է մատնել Լոռու փոխմարզպետ, նույնպես ՀՀԿ-ական Վանիկ Ասատրյանին: Նրանք ստացել են համապատասխանաբար 4463 եւ 2933 քվե:
Հետաքրքիր հանգուցալուծում է տեղի ունեցել Կոտայքի մարզի Քանաքեռավան համայնքում: Այստեղ գործող հանրապետական գյուղապետ Ջիվան Քամալյանը ավելի քան 100 քվեով պարտվել է իր միակ մրցակից, դաշնակցական Հայկ Սարգսյանին:
Գագիկ Աղբալյան
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom
4
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
5
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...



