Հանրապետականները պարտվել են միայն մեկ համայնքում
ՔԱՂԱՔԱԿԱՆԵրեկ հանրապետության 33 համայնքներում անցկացված համայնքի ղեկավարի ընտրությունների նախնական արդյունքներով՝ 28 համայնքում վերընտրվել են հանրապետական գյուղապետեր ու քաղաքապետեր:
Ինչպես տեղեկանում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովից, հետաքրքիր արդյունք է գրանցվել Սպիտակ քաղաքում: Գործող ՀՀԿ-ական քաղաքապետ Գագիկ Սահակյանը ջախջախիչ պարտության է մատնել Լոռու փոխմարզպետ, նույնպես ՀՀԿ-ական Վանիկ Ասատրյանին: Նրանք ստացել են համապատասխանաբար 4463 եւ 2933 քվե:
Հետաքրքիր հանգուցալուծում է տեղի ունեցել Կոտայքի մարզի Քանաքեռավան համայնքում: Այստեղ գործող հանրապետական գյուղապետ Ջիվան Քամալյանը ավելի քան 100 քվեով պարտվել է իր միակ մրցակից, դաշնակցական Հայկ Սարգսյանին:
Գագիկ Աղբալյան
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է
5
Կայծակը հարվածել է չորս երեխաների հորը



