Թալինում վերընտրվել է գործող քաղաքապետը
POLITICSԵրեկ Արագածոտնի մարզի Թալին քաղաքում տեղի ունեցան համայնքի ղեկավարի ընտրություններ: Ձայների ճնշող մեծամասնությամբ՝ 1993 քվեով վերընտրվել է գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Սարգիս Արամյանը: 957 ձայնով պակաս՝ 1036 քվե է ստացել ԱԺ գործերի կառավարչության առաջին կարգի մասնագետ, դաշնակցական Տիգրան Հարությունյանը: Իսկ «Հայկական վերածնունդ» կուսակցության թեկնածու Գուրգեն Գրիգորյանը հավաքել է ընդամենը 168 ձայն:
Նշենք, որ Թալինում ընտրողների ընդհանուր թիվը ըստ ԿԸՀ-ի տվյալների՝ 5296 էր, որից ընտրության էին եկել 3305-ը: Իսկ ձայների հաշվարկի ժամանակ 70 քվեաթերթիկ անվավեր էր ճանաչվել:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom
4
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
5
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...



