Թալինում վերընտրվել է գործող քաղաքապետը
ՔԱՂԱՔԱԿԱՆԵրեկ Արագածոտնի մարզի Թալին քաղաքում տեղի ունեցան համայնքի ղեկավարի ընտրություններ: Ձայների ճնշող մեծամասնությամբ՝ 1993 քվեով վերընտրվել է գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Սարգիս Արամյանը: 957 ձայնով պակաս՝ 1036 քվե է ստացել ԱԺ գործերի կառավարչության առաջին կարգի մասնագետ, դաշնակցական Տիգրան Հարությունյանը: Իսկ «Հայկական վերածնունդ» կուսակցության թեկնածու Գուրգեն Գրիգորյանը հավաքել է ընդամենը 168 ձայն:
Նշենք, որ Թալինում ընտրողների ընդհանուր թիվը ըստ ԿԸՀ-ի տվյալների՝ 5296 էր, որից ընտրության էին եկել 3305-ը: Իսկ ձայների հաշվարկի ժամանակ 70 քվեաթերթիկ անվավեր էր ճանաչվել:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է
5
Կայծակը հարվածել է չորս երեխաների հորը



