Հրազդանի քաղաքապետ է վերընտրվել Արամ Դանիելյանը
POLITICSՀրազդանի քաղաքապետ է վերընտրվել Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Արամ Դանիելյանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների համաձայն՝ թեկնածուն ստացել է 12 հազար 510 քվե, նրա մրցակիցներ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ, ազատամարտիկ Սասուն Միքայելյանը՝ 10 հազար 264, իսկ «Հայկական վերածնունդ» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Միսակյանը` 1237 ձայն: Անվավեր քվեաթերթիկների թիվը 813 է:
Ընտրողների ընդհանուր թիվը քվերակության օրը կազմել է 44 հազար 338, որից գրանցվել ու ընտրություններին մասնակցել է 24 հազար 861-ը՝ ըստ ստորագրությունների: Քվեատուփում առկա սահմանված նմուշի քվեարկության ծրարների թիվը 24 հազար 827 է:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom
4
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
5
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...



