Հրազդանի քաղաքապետ է վերընտրվել Արամ Դանիելյանը
ՔԱՂԱՔԱԿԱՆՀրազդանի քաղաքապետ է վերընտրվել Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Արամ Դանիելյանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների համաձայն՝ թեկնածուն ստացել է 12 հազար 510 քվե, նրա մրցակիցներ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ, ազատամարտիկ Սասուն Միքայելյանը՝ 10 հազար 264, իսկ «Հայկական վերածնունդ» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Միսակյանը` 1237 ձայն: Անվավեր քվեաթերթիկների թիվը 813 է:
Ընտրողների ընդհանուր թիվը քվերակության օրը կազմել է 44 հազար 338, որից գրանցվել ու ընտրություններին մասնակցել է 24 հազար 861-ը՝ ըստ ստորագրությունների: Քվեատուփում առկա սահմանված նմուշի քվեարկության ծրարների թիվը 24 հազար 827 է:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է
5
Կայծակը հարվածել է չորս երեխաների հորը



