8 տարվա ընթացքում առաջին անգամ Ֆրանսիայից ինքնաթիռ է ժամանել Թեհրան
SOCIETYՖրանսիայի Air France ընկերությունը կատարել է գրեթե10 տարվա ընթացքում առաջին մարդատար չվերթը Թեհրան: Դա հնարավոր Է դարձել Իրանի եւ համաշխարհային տերությունների միջեւ կնքված միջուկային համաձայնագրի՝ ուժի մեջ մտնելուց հետո, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Իրանի եւ Ֆրանսիայի միջեւ ուղիղ ավիահաղորդակցությունը դադարեցվել Էր 2008 թվականին՝ Թեհրանի միջուկային ծրագրի պատճառով պատժամիջոցների սահմանումից հետո:
Ութ տարի անց առաջին չվերթով Թեհրան են մեկնել Ֆրանսիայի տրանսպորտի նախարար Ալեն Վիդալին եւ 15 ֆրանսիացի գործարարներ:
Ավիահաղորդակցության վերականգնումն ավելի վաղ վեճեր Է հարուցել Ֆրանսիայում, քանի որ Air France-ն ինքնաթիռների ուղեկցորդուհիներին հորդորել Է Իրանում գլխաշորվ ծածկել մազերն ու գլուխը՝ տեղական օրենքներին համապատասխան:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



