8 տարվա ընթացքում առաջին անգամ Ֆրանսիայից ինքնաթիռ է ժամանել Թեհրան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՖրանսիայի Air France ընկերությունը կատարել է գրեթե10 տարվա ընթացքում առաջին մարդատար չվերթը Թեհրան: Դա հնարավոր Է դարձել Իրանի եւ համաշխարհային տերությունների միջեւ կնքված միջուկային համաձայնագրի՝ ուժի մեջ մտնելուց հետո, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Իրանի եւ Ֆրանսիայի միջեւ ուղիղ ավիահաղորդակցությունը դադարեցվել Էր 2008 թվականին՝ Թեհրանի միջուկային ծրագրի պատճառով պատժամիջոցների սահմանումից հետո:
Ութ տարի անց առաջին չվերթով Թեհրան են մեկնել Ֆրանսիայի տրանսպորտի նախարար Ալեն Վիդալին եւ 15 ֆրանսիացի գործարարներ:
Ավիահաղորդակցության վերականգնումն ավելի վաղ վեճեր Է հարուցել Ֆրանսիայում, քանի որ Air France-ն ինքնաթիռների ուղեկցորդուհիներին հորդորել Է Իրանում գլխաշորվ ծածկել մազերն ու գլուխը՝ տեղական օրենքներին համապատասխան:
1
Նոյեմբերի 25-ին և 26-ին ջուր չի լինելու․ հասցեներ
2
Հոնկոնգում խոշոր hրդեհ է բռնկվել. կան զnհեր (տեսանյութ)
3
«Իմ կյանքը գլխիվայր շուռ տվեց Խորենը». Էմմա Ազիզյան
4
Համացանցում է հայտնվել Նոյեմբերյանում իրենց հասակակցին դաժան ծեծի ենթարկած տղաների տեսանյութը. (Տեսա...
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



