Հայկական անօդաչու սարքի վնասազերծման լուրն իրականությանը չի համապատասխանում. ԼՂՀ ՊՆ
SOCIETYԱդրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական անգամ դարձել է ապատեղեկատվության աղբյուր' հայտարարելով, թե իբր իրենց զինուժը հայկական անօդաչու թռչող սարք է խփել: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ և հերքել ադրբեջանական լրատվամիջոցներով շրջանառվող լուրը:
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից այսօր տարածված տեղեկությունն առ այն, թե իբր իրենց զինուժի կողմից խփվել է հայկական անօդաչու թռչող սարք, իրականությանը չի համապատասխանում»,- ասված է հայտարարության մեջ:
Ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, տարածել էին խփված անօդաչու սարքի լուսանկարներ' գրելով, թե իբր այն վնասազերծել են Աղդամի շրջանում:
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
3
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard
4
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School
5
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pär...



