Հայկական անօդաչու սարքի վնասազերծման լուրն իրականությանը չի համապատասխանում. ԼՂՀ ՊՆ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱդրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական անգամ դարձել է ապատեղեկատվության աղբյուր' հայտարարելով, թե իբր իրենց զինուժը հայկական անօդաչու թռչող սարք է խփել: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ և հերքել ադրբեջանական լրատվամիջոցներով շրջանառվող լուրը:
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից այսօր տարածված տեղեկությունն առ այն, թե իբր իրենց զինուժի կողմից խփվել է հայկական անօդաչու թռչող սարք, իրականությանը չի համապատասխանում»,- ասված է հայտարարության մեջ:
Ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, տարածել էին խփված անօդաչու սարքի լուսանկարներ' գրելով, թե իբր այն վնասազերծել են Աղդամի շրջանում:
1
Ո՞րն է եղել Ռոբերտ Աբաջյանի մոր մահվան պատճառը
2
500 դրամանոցի ճակատագիրը․ որ թղթադրամներն են դուրս գալիս շրջանառությունից
3
4-ամյա տղան պատահաբար կրակել և սպանել է 2-ամյա եղբորը
4
Հարսին գտել են uպանված․ կասկածում են նրա սկեսուրին․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
5
Փոփոխություններ նույնականացման քարտի վերաբերյալ․ նախագիծ



