Մթերքներ, որոնք ամրացնում են ատամներն ու լնդերը
LIFEՈրպեսզի ատամներն առողջ լինեն, անհրաժեշտ է լավ խնամել դրանք։ Միեւնույն ժամանակ, պետք է այնպիսի մթերք օգտագործել, որոնք ամրացնում են լնդերն ու ատամները։ Ահա թե որոնք են դրանք։
Թարմ ու պինդ մրգեր ու բանջարեղեն
Գազար, նեխուր, խնձոր, սրանք հիանալի ամրացնում են ատամներն ու օգնում են պայքարել կարիեսի դեմ։
Ձուկ
Նրանք ովքեր հաճախ են ձուկ օգտագործում, 20 տոկոսով ավելի քիչ են ատամների խնդիր ունենում, քան մյուսները։
Սունկ
Ճապոնացի գիտնականները պարզել են, որ սնկերը կանխում են ատամնաքարերի առաջացումը։
Պանիր
Պանիրը կանխում է կարիեսի առաջացումը, վերականգնում ատամների էմալը։
Նուշ
Նուշը հարուստ է ֆոսֆորով, ինչպես նաեւ В, С եւ D վիտամիններով։ Այն ամրացնում է լնդերը։
Կանաչեղեն
Կանաչեղենը սպանում են բերանի խոռոչի բակտերիաները։
Սոխ
Թարմ սոխը հիանալի է ատամների համար, միայն թե այն տհաճ հոտ ունի։
Պատրաստեց Past.am-ը:



