Ադրբեջանում երկու ամսում 2 հազարից ավելի ամուսնալուծություն է գրանցվել
SOCIETY2016 թվականի առաջին երկու ամիսների ընթացքում քաղաքացիական կացության գրանցման բաժանմունքներում 9 հազար ամուսնության եւ 2,1 հազար ամուսնալուծության դեպք է գրանցվել:
Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները` հղում կատարելով Ադրբեջանի պետական վիճակագրական կոմիտեին:
Ըստ Ադրբեջանի պետվիճկոմի` բնակչության յուրաքանչյուր 1000 հոգու հաշվարկով ամուսնությունների թիվն ընթացիկ տարվա հունվար-փետրվարին կազմել է 5,7, ապահարզանների թիվը` 1,3:
Ադրբեջանական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ այդ երկրում վերջին մեկ տարում նկատվող ամուսնալուծությունների մեծ թիվը պայմանավորված է Ադրբեջանում արագորեն խորացող տնտեսական ճգնաժամով:
1
“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone Scams
2
Soft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26
3
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
4
AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar



