Ադրբեջանում երկու ամսում 2 հազարից ավելի ամուսնալուծություն է գրանցվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ2016 թվականի առաջին երկու ամիսների ընթացքում քաղաքացիական կացության գրանցման բաժանմունքներում 9 հազար ամուսնության եւ 2,1 հազար ամուսնալուծության դեպք է գրանցվել:
Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները` հղում կատարելով Ադրբեջանի պետական վիճակագրական կոմիտեին:
Ըստ Ադրբեջանի պետվիճկոմի` բնակչության յուրաքանչյուր 1000 հոգու հաշվարկով ամուսնությունների թիվն ընթացիկ տարվա հունվար-փետրվարին կազմել է 5,7, ապահարզանների թիվը` 1,3:
Ադրբեջանական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ այդ երկրում վերջին մեկ տարում նկատվող ամուսնալուծությունների մեծ թիվը պայմանավորված է Ադրբեջանում արագորեն խորացող տնտեսական ճգնաժամով:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



