ԵԽԽՎ ապրիլյան նստաշրջանում ՀՀ պատվիրակները կբարձրացնեն նաև ԼՂ-ն բանակցային կողմ դարձնելու հարցը.«Հրապարակ»
POLITICS«Ապրիլի 18-22-ի ԵԽԽՎ ապրիլյան նստաշրջանում ՀՀ պատվիրակները կբարձրացնեն նաև ԼՂ-ն բանակցային կողմ դարձնելու հարցը, որը 4-օրյա պատերազմից հետո հրամայական է դարձել։ Երեկ Արցախի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը մեզ տեղեկացրել Է, որ ՀՀ Աժ պատգամավորների Ստեփաևակերտ այցի ընթացքում քննարկվել Է նաև այդ հարցը։ «Մենք այդ խնդիրը քննարկել ենք ՀՀ մեր գործընկերների հետ, որպեսզի Եվրոպայի խորհրդարանական վեհաժողովում հնչեցվի ԼՂ-ն բանակցությունների կողմ դարձնելու անհրաժեշտությունը, ինչքանով դա կստացվի, Կլինի, թե ոչ՝ կտեսնենք առաջիկայում»։ Հիշեցնենք, որ ՀՀ Աժ բոլոր խմբակցությունների ներկայացուցիչներից կազմված պատվիրակությունն Արցախ է այցելել 3 օր առաջ»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom
4
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
5
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...



