ԵԽԽՎ ապրիլյան նստաշրջանում ՀՀ պատվիրակները կբարձրացնեն նաև ԼՂ-ն բանակցային կողմ դարձնելու հարցը.«Հրապարակ»
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Ապրիլի 18-22-ի ԵԽԽՎ ապրիլյան նստաշրջանում ՀՀ պատվիրակները կբարձրացնեն նաև ԼՂ-ն բանակցային կողմ դարձնելու հարցը, որը 4-օրյա պատերազմից հետո հրամայական է դարձել։ Երեկ Արցախի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը մեզ տեղեկացրել Է, որ ՀՀ Աժ պատգամավորների Ստեփաևակերտ այցի ընթացքում քննարկվել Է նաև այդ հարցը։ «Մենք այդ խնդիրը քննարկել ենք ՀՀ մեր գործընկերների հետ, որպեսզի Եվրոպայի խորհրդարանական վեհաժողովում հնչեցվի ԼՂ-ն բանակցությունների կողմ դարձնելու անհրաժեշտությունը, ինչքանով դա կստացվի, Կլինի, թե ոչ՝ կտեսնենք առաջիկայում»։ Հիշեցնենք, որ ՀՀ Աժ բոլոր խմբակցությունների ներկայացուցիչներից կազմված պատվիրակությունն Արցախ է այցելել 3 օր առաջ»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է
5
Կայծակը հարվածել է չորս երեխաների հորը



