Yerevan, 12.June.2026,
00
:
00
BREAKING


3 պատմական հերոսներ, ում սարսափելի քայլերի մասին ոչ ոք չի խոսում

LIFE

Blognews.am-ը գրում է.

Պատմության վերաբերյալ մեր պատկերացումները որքան էլ ճշմարիտ լինեն, հաճախ ամբողջական չեն։ Յուրաքանչյուր պատմական կերպար, որը հիշատակվում է որպես հերոս, ուներ իր մութ կողմը, որը կա՛մ ստվերի մեջ է հայտնվել նրանց հերոսական արարքների պատճառով, կա՛մ պարզապես նրանց ապրած մութ դարաշրջանին համահունչ լինելով՝ մեղմ է դիտարկվել։

 3  Ալեքսանդր Գրահամ Բելը վախենում էր խուլերից  ու վերաhսկում էր նրանց գենետիկական բազմացումը

Ալեքսանդր Գրահամ Բելը հայտնի է որպես հեռախոսի գյուտարար, ում շատ հաճախ շփոթում են Թոմաս Էդիսոնի հետ։

Սակայն բոլորը մոռանում են....

Երբ Բելը զբաղված չէր հեռախոսի գյուտի աշխատանքով, նա ներգրավված էր տարօրինակ մի արշավում, որը զբաղվում էր խուլ մարդկանց վերացնելով։ Դուք կարող եք կարծել, թե Բելը դա անում էր, քանի որ խուլ մարդիկ հեռախոսների շուկայում այնքան էլ հարմար սպառողներ չէին։ Սակայն Բելի մտահոգությունները շատ ավելի տարօրինակ էին։ Նա վախենում էր, որ խուլ մարդիկ կտիրեին Ամերիկային։ Բելը փորձում էր ամեն կերպ խոչընդոտել խուլերի կյանքին ու թույլ չտալ նրանց բազմացումը։ Նա անձամբ էր զբաղվում, որ դպրոցներում նշանների լեզուն օրենսդրությամբ արգելվի, փակվեն խուլերի համար նախատեսված դպրոցները, և թույլ չտրվի, որ խուլ ուսուցիչները կրթեն խուլ ուսանողներին։ Բելը ցանկանում էր, որ խուլերը կարողանան շրթունքների շարժումներից հասկանալ խոսքն ու ամբողջությամբ ինտեգրված զգան հասարակությանը։

Բելը վեց տարի ծառայել է որպես մարդու գենետիկայի վերահսկման գիտական հետազոտությունների գրասենյակի նախագահ ու նախագահել գենետիկ վերահսկման երկրորդ միջազգային կոնգրեսը, որը որպես մոդել է ծառայել գենետիկայի վերահսկման նացիստական ծրագրի համար։ Չնայած խլությունը գենետիկական հիվանդություն չէ, այնուամենայնիվ, Բելն ամեն ինչ անում էր, որ խուլ մարդիկ երեխաներ չունենան՝ փորձելով կանխել խուլերի բազմանալը։

 2  Ուինսթոն Չերչիլը սովի մատնեց Հնդկաստանը

Ուինսթոն Չերչիլը հաճախ հիշատակվում է որպես Բրիտանիայի պատմության լավագույն վարչապետ։ Թվում է, թե սիգար ծխելով ուղեկցվող նրա հականացիստական ոգեշնչող ելույթները բավարար էին, որ մարդիկ անտեսեին մարդկության դեմ կատարած նրա հանցանքները։

Սակայն բոլորը մոռանում են...

1943թ․-ին Բրիտանական Հնդկաստանի Բենգալյան շրջանում տեղի ունեցավ պատմության ամենասարսափելի սովերից մեկը։ Սա տեղի ունեցավ Երկրորդ աշխարհամարտի տարիներին, և Չերչիլն ամեն ինչ ավելի սրեց՝ Եվրոպայի տարածքում բրիտանական ռազմական ուժերին մատակարարելու նպատակով սնունդը Հնդկաստանից արտահանելով։ «Բայց չէ՞ որ դա արվում էր Հիտլերին պարտության մատնելու համար,-կմտածեք դուք,-դա այն տեսակ զոհաբերություններից է, որը պետք է անել»։ Դե, ոչ այնքան, այդ ժամանակ զորքերի համար սնունդի պակաս չկար, և բացի այդ՝ Չերչիլը մերժեց ԱՄՆ-ի և Կանադայի կողմից առաջարկված անվճար սնունդի պաշարները։ 
Երբ Հնդկաստանի մտահոգ կառավարությունը Չերչիլին նամակ ուղարկեց, որում նշվում էր, որ Հնդկաստանի փողոցներում մարդկանց դիեր են կուտակվում, Չերչիլը պարզապես պատասխան ուղարկեց՝ հարցնելով, թե ինչու Գանդին դեռևս մեռած չէ։ Ավելի ուշ Չերչիլը Հնդկաստանի պետքարտուղարությանն ասել էր.

Ես ատում են հնդիկներին։ Նրանք անասնական ժողովուրդ են՝ անասնական կրոնով։

Նա այնուհետև շարունակեց՝ ասելով, որ հնդիկներն իրենք են իրենց վրա սով բերել՝ «ճագարների նման բազմանալով»։ Նրա այս խոսքերը կարող էին ռասիստական հնչել, սակայն դա անտեսվեց։ Եվ սա առաջին անգամը չէր։ Մինչ Չերչիլը կառավարության գլուխ կդառնար, նա ծառայում էր Բրիտանիայի կողմից կառավարվող Իրաքում։ Նա պետք է հետևեր ու լուծեր ապստամբության խնդիրները, և նրա արձագանքը եղավ քիմիական զենքով հարձակումը. միանգամից, առանց նույնիսկ դրա հաստատումն իշխանություններից ստանալու։ Չերչիլն այս մասին ասել է.

Ես կողմ եմ թունավոր գազը ոչ քաղաքակիրթ ցեղերի դեմ օգտագործելուն։

Ավելի ուշ՝ երկրորդ անգամ որպես վարչապետ ծառայելու ընթացքում, Չերչիլը փորձում էր մտածել, թե որ օտար ռասաների նկատմամբ դեռևս դաժանություն չի ցուցաբերել, երբ Քենիայում մարդիկ սկսեցին ապստամբել։ Չերչիլն արեց այն, ինչ իր մոտ ամենից լավ էր ստացվում, նա շրջափակեց 150,000 քենիացիներին ու կոտորեց՝ սպիտակամորթ բնակիչների համար բերրի հողերը մաքրելու նպատակով։

 1  Տիբեթյան վանականները ֆեոդալ բռնակալներ էին, ովքեր ստրուկներ էին պահում ու խոշտանգում այլախոհներին

Մինչև բռնակալ Չինաստանին հպատակվելը Տիբեթը խաղաղ երկիր էր, որը դարեր շարունակ կառավարում էին բուդդիստ վանականները։ Եթե դուք երբևէ տեսել եք Տիբեթի նկարները, դուք չեք կարող չնկատել հսկայական տպավորիչ տները։

Սակայն բոլորը մոռանում են....

Սա Պոտալան հսկայական պալատ է, որտեղ ապրել է Դալայ Լաման իր բազմաթիվ ստրուկների հետ միասին։ Մինչև Չինաստանի կողմից Տիբեթի գրավումը կառավարման ձևն այստեղ ֆեոդալիզմն էր, այն դադարեցվեց 1400-ականններին, ինչպես, թերևս, հիշում եք պատմության դասագրքերից։

Տիբեթում հասարակական ընդամենը երկու դաս գոյություն ուներ՝ վանականները, ովքեր հայտնի էին որպես լամաներ և ապրում էին ճոխության մեջ, և ճորտեր, որը բառացիորեն վերաբերում էր մնացած բոլորին, ովքեր չունեին իրավունքներ ու ապրում էին լամաներին ծառայելով։ Իսկ լամաներն այն հանդարտ ու բարյացակամ մարդիկ չէին, ում Հոլիվուդն այդպես է նկարագրում։

Առաջին հերթին, Տիբեթում հարկերն այնքան բարձր էին, որքան դուք կարող եք պատկերացնել մի երկրի համար, որտեղ յուրաքանչյուր անհատ կառավարության անդամ է և ապրում է իր սեփական հսկայական դղյակներում։ Լամաները հարկում էին բառացիորեն ամեն ինչ։ Գոյություն ուներ նույնիսկ հարկ ծնվելու համար և դրանից հետո այն ամենի համար, ինչ հնարավոր էր անել արթնանալուց հետո՝ կենդանիներ պահելուց մինչև փառատոններին մասնակցելն ու բնակավայրից դուրս գալը։ Նույնիսկ անտուններն ու մուրացկանները պետք է ողորմության հարկ վճարեին։

Նրանք, ովքեր չէին կարողանում իրենց թույլ տալ հարկ վճարել, կարող էին ընտրել սովամահությունը, որի դեպքում չվճարված հարկերի պարտքը, այդ թվում մահվան հարկը, գանձվում էր մահացածի ընտանիքից։

Եթե ճորտերը փորձեին խուսափել իրենց պարտքերից ու օրենքները խախտեին կամ փորձեին փախչել, ապա նրանք կհայտնվեին խոշտանգումների համար նախատեսված տիբեթյան խցերում։ Այո՛, խոշտանգումների համար նախատեսված տիբեթյան խցերը գոյություն են ունեցել։ Բուդդիստները մահապատիժ չէին ընդունում, սակայն նրանք արդարացի էին համարում աչք հանելը, անդամահատելն ու լեզուն կտրելը։ Տիբեթյան վանքերն առանձին բանտախցեր ունեին։
Սա թերևս հարց է բարձրանում այն մասին, թե ինչու ենք մենք կարծում, որ Տիբեթն իր տեսակի մեջ ինչ-որ դրախտ է։ Պարզ պատասխանը, թերևս, այն է, որ չինական ներխուժման արդյունքում միայն արիստոկրատ լամաներին hաջողվեց փախչել Հիմալայան լեռներով, այնպես որ՝ ողջ մնացած վանականները միակ մարդիկ էին, որ իրենց մասին վկայում էին ամբողջ աշխարհում, և թերևս զարմանալի չէ, որ իրենք իրենց մասին բավականին բարձր կարծիք ունեն։ 

Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board