Երևան, 12.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


3 պատմական հերոսներ, ում սարսափելի քայլերի մասին ոչ ոք չի խոսում

ԼԱՅՖ

Blognews.am-ը գրում է.

Պատմության վերաբերյալ մեր պատկերացումները որքան էլ ճշմարիտ լինեն, հաճախ ամբողջական չեն։ Յուրաքանչյուր պատմական կերպար, որը հիշատակվում է որպես հերոս, ուներ իր մութ կողմը, որը կա՛մ ստվերի մեջ է հայտնվել նրանց հերոսական արարքների պատճառով, կա՛մ պարզապես նրանց ապրած մութ դարաշրջանին համահունչ լինելով՝ մեղմ է դիտարկվել։

 3  Ալեքսանդր Գրահամ Բելը վախենում էր խուլերից  ու վերաhսկում էր նրանց գենետիկական բազմացումը

Ալեքսանդր Գրահամ Բելը հայտնի է որպես հեռախոսի գյուտարար, ում շատ հաճախ շփոթում են Թոմաս Էդիսոնի հետ։

Սակայն բոլորը մոռանում են....

Երբ Բելը զբաղված չէր հեռախոսի գյուտի աշխատանքով, նա ներգրավված էր տարօրինակ մի արշավում, որը զբաղվում էր խուլ մարդկանց վերացնելով։ Դուք կարող եք կարծել, թե Բելը դա անում էր, քանի որ խուլ մարդիկ հեռախոսների շուկայում այնքան էլ հարմար սպառողներ չէին։ Սակայն Բելի մտահոգությունները շատ ավելի տարօրինակ էին։ Նա վախենում էր, որ խուլ մարդիկ կտիրեին Ամերիկային։ Բելը փորձում էր ամեն կերպ խոչընդոտել խուլերի կյանքին ու թույլ չտալ նրանց բազմացումը։ Նա անձամբ էր զբաղվում, որ դպրոցներում նշանների լեզուն օրենսդրությամբ արգելվի, փակվեն խուլերի համար նախատեսված դպրոցները, և թույլ չտրվի, որ խուլ ուսուցիչները կրթեն խուլ ուսանողներին։ Բելը ցանկանում էր, որ խուլերը կարողանան շրթունքների շարժումներից հասկանալ խոսքն ու ամբողջությամբ ինտեգրված զգան հասարակությանը։

Բելը վեց տարի ծառայել է որպես մարդու գենետիկայի վերահսկման գիտական հետազոտությունների գրասենյակի նախագահ ու նախագահել գենետիկ վերահսկման երկրորդ միջազգային կոնգրեսը, որը որպես մոդել է ծառայել գենետիկայի վերահսկման նացիստական ծրագրի համար։ Չնայած խլությունը գենետիկական հիվանդություն չէ, այնուամենայնիվ, Բելն ամեն ինչ անում էր, որ խուլ մարդիկ երեխաներ չունենան՝ փորձելով կանխել խուլերի բազմանալը։

 2  Ուինսթոն Չերչիլը սովի մատնեց Հնդկաստանը

Ուինսթոն Չերչիլը հաճախ հիշատակվում է որպես Բրիտանիայի պատմության լավագույն վարչապետ։ Թվում է, թե սիգար ծխելով ուղեկցվող նրա հականացիստական ոգեշնչող ելույթները բավարար էին, որ մարդիկ անտեսեին մարդկության դեմ կատարած նրա հանցանքները։

Սակայն բոլորը մոռանում են...

1943թ․-ին Բրիտանական Հնդկաստանի Բենգալյան շրջանում տեղի ունեցավ պատմության ամենասարսափելի սովերից մեկը։ Սա տեղի ունեցավ Երկրորդ աշխարհամարտի տարիներին, և Չերչիլն ամեն ինչ ավելի սրեց՝ Եվրոպայի տարածքում բրիտանական ռազմական ուժերին մատակարարելու նպատակով սնունդը Հնդկաստանից արտահանելով։ «Բայց չէ՞ որ դա արվում էր Հիտլերին պարտության մատնելու համար,-կմտածեք դուք,-դա այն տեսակ զոհաբերություններից է, որը պետք է անել»։ Դե, ոչ այնքան, այդ ժամանակ զորքերի համար սնունդի պակաս չկար, և բացի այդ՝ Չերչիլը մերժեց ԱՄՆ-ի և Կանադայի կողմից առաջարկված անվճար սնունդի պաշարները։ 
Երբ Հնդկաստանի մտահոգ կառավարությունը Չերչիլին նամակ ուղարկեց, որում նշվում էր, որ Հնդկաստանի փողոցներում մարդկանց դիեր են կուտակվում, Չերչիլը պարզապես պատասխան ուղարկեց՝ հարցնելով, թե ինչու Գանդին դեռևս մեռած չէ։ Ավելի ուշ Չերչիլը Հնդկաստանի պետքարտուղարությանն ասել էր.

Ես ատում են հնդիկներին։ Նրանք անասնական ժողովուրդ են՝ անասնական կրոնով։

Նա այնուհետև շարունակեց՝ ասելով, որ հնդիկներն իրենք են իրենց վրա սով բերել՝ «ճագարների նման բազմանալով»։ Նրա այս խոսքերը կարող էին ռասիստական հնչել, սակայն դա անտեսվեց։ Եվ սա առաջին անգամը չէր։ Մինչ Չերչիլը կառավարության գլուխ կդառնար, նա ծառայում էր Բրիտանիայի կողմից կառավարվող Իրաքում։ Նա պետք է հետևեր ու լուծեր ապստամբության խնդիրները, և նրա արձագանքը եղավ քիմիական զենքով հարձակումը. միանգամից, առանց նույնիսկ դրա հաստատումն իշխանություններից ստանալու։ Չերչիլն այս մասին ասել է.

Ես կողմ եմ թունավոր գազը ոչ քաղաքակիրթ ցեղերի դեմ օգտագործելուն։

Ավելի ուշ՝ երկրորդ անգամ որպես վարչապետ ծառայելու ընթացքում, Չերչիլը փորձում էր մտածել, թե որ օտար ռասաների նկատմամբ դեռևս դաժանություն չի ցուցաբերել, երբ Քենիայում մարդիկ սկսեցին ապստամբել։ Չերչիլն արեց այն, ինչ իր մոտ ամենից լավ էր ստացվում, նա շրջափակեց 150,000 քենիացիներին ու կոտորեց՝ սպիտակամորթ բնակիչների համար բերրի հողերը մաքրելու նպատակով։

 1  Տիբեթյան վանականները ֆեոդալ բռնակալներ էին, ովքեր ստրուկներ էին պահում ու խոշտանգում այլախոհներին

Մինչև բռնակալ Չինաստանին հպատակվելը Տիբեթը խաղաղ երկիր էր, որը դարեր շարունակ կառավարում էին բուդդիստ վանականները։ Եթե դուք երբևէ տեսել եք Տիբեթի նկարները, դուք չեք կարող չնկատել հսկայական տպավորիչ տները։

Սակայն բոլորը մոռանում են....

Սա Պոտալան հսկայական պալատ է, որտեղ ապրել է Դալայ Լաման իր բազմաթիվ ստրուկների հետ միասին։ Մինչև Չինաստանի կողմից Տիբեթի գրավումը կառավարման ձևն այստեղ ֆեոդալիզմն էր, այն դադարեցվեց 1400-ականններին, ինչպես, թերևս, հիշում եք պատմության դասագրքերից։

Տիբեթում հասարակական ընդամենը երկու դաս գոյություն ուներ՝ վանականները, ովքեր հայտնի էին որպես լամաներ և ապրում էին ճոխության մեջ, և ճորտեր, որը բառացիորեն վերաբերում էր մնացած բոլորին, ովքեր չունեին իրավունքներ ու ապրում էին լամաներին ծառայելով։ Իսկ լամաներն այն հանդարտ ու բարյացակամ մարդիկ չէին, ում Հոլիվուդն այդպես է նկարագրում։

Առաջին հերթին, Տիբեթում հարկերն այնքան բարձր էին, որքան դուք կարող եք պատկերացնել մի երկրի համար, որտեղ յուրաքանչյուր անհատ կառավարության անդամ է և ապրում է իր սեփական հսկայական դղյակներում։ Լամաները հարկում էին բառացիորեն ամեն ինչ։ Գոյություն ուներ նույնիսկ հարկ ծնվելու համար և դրանից հետո այն ամենի համար, ինչ հնարավոր էր անել արթնանալուց հետո՝ կենդանիներ պահելուց մինչև փառատոններին մասնակցելն ու բնակավայրից դուրս գալը։ Նույնիսկ անտուններն ու մուրացկանները պետք է ողորմության հարկ վճարեին։

Նրանք, ովքեր չէին կարողանում իրենց թույլ տալ հարկ վճարել, կարող էին ընտրել սովամահությունը, որի դեպքում չվճարված հարկերի պարտքը, այդ թվում մահվան հարկը, գանձվում էր մահացածի ընտանիքից։

Եթե ճորտերը փորձեին խուսափել իրենց պարտքերից ու օրենքները խախտեին կամ փորձեին փախչել, ապա նրանք կհայտնվեին խոշտանգումների համար նախատեսված տիբեթյան խցերում։ Այո՛, խոշտանգումների համար նախատեսված տիբեթյան խցերը գոյություն են ունեցել։ Բուդդիստները մահապատիժ չէին ընդունում, սակայն նրանք արդարացի էին համարում աչք հանելը, անդամահատելն ու լեզուն կտրելը։ Տիբեթյան վանքերն առանձին բանտախցեր ունեին։
Սա թերևս հարց է բարձրանում այն մասին, թե ինչու ենք մենք կարծում, որ Տիբեթն իր տեսակի մեջ ինչ-որ դրախտ է։ Պարզ պատասխանը, թերևս, այն է, որ չինական ներխուժման արդյունքում միայն արիստոկրատ լամաներին hաջողվեց փախչել Հիմալայան լեռներով, այնպես որ՝ ողջ մնացած վանականները միակ մարդիկ էին, որ իրենց մասին վկայում էին ամբողջ աշխարհում, և թերևս զարմանալի չէ, որ իրենք իրենց մասին բավականին բարձր կարծիք ունեն։ 

Փաշինյանի օրոք Հայաստանը խոսքի ազատության ցուցիչով անկում է գրանցել. Մարիաննա Ղահրամանյան Իմ հասցեին ստանում եմ բազմաթիվ սպառնալիքներ, որոնց մասին չի հայտարարվում․ Թրամփ Թուրքիայում վերականգնվում է «Քառասուն մանուկ» հայկական եկեղեցին (տեսանյութ) «Մի դրամի ուժը»՝ «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կիևը ՆԱՏՕ-ից օգնություն է խնդրում ռազմական գործողությունների հետևանքների վերացման համար Արգենտինայի հավաքականի դարպասապահը տեղափոխվել է «Մանչեսթեր Սիթի». պաշտոնական Շարքային քաղաքացին իշխանությունների պատճառով երբեք չպետք է տուժի. Հրայր ԿամենդատյանՀայաստանի և Չինաստանի միջև հարաբերությունները զարգանում են ռազմավարական գործընկերության մակարդակով Իրանը և ԱՄՆ-ը չեն պայմանավորվել hրադադարի երկարաձգման շուրջ. Reuters Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե ԳրիգորյանըUcom-ի և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի կիբեռանվտանգության կրթական ծրագիրն ամփոփվեց Mini CTF մրցույթով Թուրքիան ու Իրանը քննարկել են սահմանային անվտանգության հարցեր ԶՊՄԿ-ի ներդրումները, արդյունավետությունն ու պատասխանատու բիզնեսը՝ որպես երկարաժամկետ տնտեսական աճի հիմքԱդրբեջանի տարածքում դեպի Հայաստանի սահման կառուցվող երկաթուղին հաջորդ տարի պատրաստ կլինի. Ալիև Լիբանանում համաներման օրենք է ընդունվել՝ առաջինը 1991-ից ի վեր Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջԱզատության պողոտա և Մամիկոնյանց փողոցի խաչմերուկում բախվել են «Nissan Tiida»-ն և շտապօգնության ավտոմեքենան․ կա վիրավnր Մեքքայի համաձայնագիրը ուղղված չէ որևէ երկրի դեմ. Էրդողան Միանգամից երեք ուշագրավ աստղագիտական երևույթ. սպասվում է իսկական երկնային մարաթոն. Լևոն Ազիզյան Կրшկпց՝ Արարատի մարզում․ հիվանդանոց տեղափոխված տղամարդու կյանքը փրկել չի հաջողվել Բուժքույրը հոգնածության պատճառով հիվանդներին մահացու դեղաչափեր է տվել«ՀայաՔվեի» ակցիան` հաջակցություն քաղբանտարկյալ Ավետիք ՉալաբյանիՏոկիոն տարածքային հավակնություններ ունի Կուրիլյան կղզիների նկատմամբ. Պուտին Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում. եղանակի տեսություն Ռուսաստանը հայելային պատասխաններ կտա, եթե արևմտյան երկրները զավթեն ՌԴ առևտրային նավերը. Պուտին Երկրում իրավիճակ փոխելու համար պետք է հստակ քայլեր անել, այլ ոչ թե զուտ քննադատել. Աննա ԿոստանյանԱՄՆ բազաները կգրավվեն, եթե Վաշինգտոնը միջուկային զենք կիրառի. ԻՀՊԿ Հրդեհ է բռնկվել Բալի և Լոմբոկ կղզիների միջև նեղուցով ընթացող լաստանավի վրա Հայտնի են «Արարատ-Արմենիա»-ի հավանական մրցակիցները Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆում «Ազատազրկումը` որպես քաղաքական գործիք. Ավետիք Չալաբյանի գործը և մարդու իրավունքների ճգնաժամը Հայաստանում»Արդեն անունն էլ եմ որոշել՝ Անգել. նա իսկական հրեշտակ է. լքված նորածնին գտած երիտասարդ Հայ ժողովուրդը պետք է համախմբված տեր կանգնի իր բոլոր իրավունքներին. Արսեն ԳրիգորյանՀարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 13-ինՀույս ունեմ՝ ՀՀ ԱԳՆ-ն որևէ կերպ չի քննադատի Ալիևի երեկվա հայտարարությունները, մասնավորապես՝ ՀՀ ներքին գործերին միջամտելու վերաբերյալ ասված խոսքերը. ադրբեջանագետ Քաղաքական մեծամասնություն կոչվածի կողմից բռնած կեցվածքն ու ասելիքը զրո քաղաքականության մասին է. Արմեն ՀովասափյանՃապոնիան բողոք է հայտնել ԿԺԴՀ-ին բալիստիկ hրթիռի արձակման կապակցությամբ Ալիևից տեղեկանում ենք, որ ադրբեջանցի մասնագետները մեր երկրում ազատ գործում են. Աբրահամյան Երկու բրոնզե մեդալ՝ Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում Մաշտոցի պողոտայում բախվել են «Lada Priora»-ն ու «Audi»-ն, վերջինը բախվել է Չարենցի տուն-թանգարանի պատին. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. 2 անձ՝ կալանավորվել Արդեն 3-րդ օրն է` իրավապահները փնտրում են Երևանում լքված նորածնի մորը Հին հայկական ավանդույթներ, որոնք աստիճանաբար անհետանում են մեր առօրյայիցԱմեն ինչ հիանալի է. Դոնալդ Թրամփը` Իրանի հետ կապված իրավիճակի մասին Նովոռոսիյսկում ԱԹՍ-ի հարվածի հետևանքով 8-ամյա երեխա է զոհվել Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 12-ին Հայկական ատոմային էլեկտրակայանը վաղ թե ուշ պետք է փակվի․ Ալիև Փաստորեն, Ադրբեջանն արդեն ԱԷԿ-ի փակման հարցը քննարկել-լուծել է, հիմա էլ խոսում է իր կողմից իրականացվող հնարավոր գործողությունների մասին. Տիգրան Աբրահամյան Լույս չի լինելու 10-ամյա տղան գողացել ու խաբեբաներին է տվել 200000 դոլար, որը նրա ծնողները խնայել էին բնակարան գնելու համար