Yerevan, 30.January.2026,
00
:
00
BREAKING


Մնացել է իր սիրելի հրամանատարի կողքին. Արմենակ Ուրֆանյանի եղբայրը շնորհակալություն կհայտնի Քյարամի ընտանիքին

SOCIETY

News.am-ը գրում է.

«Չէ, քեզ մենակ չե՛մ թողնի, ոչ մի տեղ էլ չե՛մ գնա...». այս խոսքերը եղել են  ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում մարտական գործողությունների ժամանակ զոհված ժամկետային զինծառայող, ազգությամբ եզդի Քյարամ Սլոյանի վերջին խոսքերը. Քյարամը հակառակորդի հետ մարտնչելիս հրաժարվել է ենթարկվել 4-րդ հրաձգային վաշտի հրամանատար, կապիտան Արմենակ Ուրֆանյանի՝ հետ քաշվելու հրամանին եւ ադրբեջանցիների մեծաքանակ ուժերի դեմ շարունակել է մարտնչել իր սիրելի հրամանատարի հետ՝ երկուսով:

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմի ձեռնարկած հարձակմանը ենթարկվողներից առաջինը եղել են հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված խրամատի զինվորականները: Կապիտան Արմենակ Որֆանյանի անձնակազմին երկու անգամ հաջողվել է հետ մղել հակառակորդին, սակայն, անհավասար պայմաններում, կապիտանը գիտակցել է մոտալուտ վտանգը եւ անձնակազմին հրամայել հետ քաշվել:

«Քյարամը չի ենթարկվել իր հրամանատարին, ասել է, որ մենակ չի թողնի: Նրանք երկուսով հակառակորդի շատ զինվորներ են սպանել: Բայց, ցավոք, երկար չեն կարողացել դիմագրավել հակառակորդին, Քյարամը սպանվել է, նրա գլուխը կտրել են: Կապիտանն էլ վերջին նռնակով, իր հետ միասին, պայթեցրել է իրեն շրջապատել փորձող թշնամուն, այդ թվում մեկ տանկ՝ փրկելով իր անձնակազմի մյուս տղաների կյանքը»,-NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Քյարամ Սլոյանի հարազատներից տիկին Շաքեն:

Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղում ապրիլի 9-ին վերահուղարկավորել են շփման գծում մարտական գործողությունների ժամանակ զոհված ժամկետային զինծառայող Քյարամ Սլոյանին. նրա հարազատներին է հանձնվել զինծառայողի գլուխը, որն ադրբեջանցիները կտրել էին: NEWS.am-ի հետ զրույցում ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը նշել էր, որ ադրբեջանցիները, որոնց թվում նաեւ թուրքական ահաբեկիչներ են եղել, գլուխը տարել են գյուղից գյուղ եւ բղավել, որ սա եզդի ժողովրդի ցեղասպանության շարունակությունն է, եւ որ նույնը կկրկնվի նաեւ քուրդ ժողովրդի հետ, եթե նրանք համարձակվեն հարձակվել թուրք ժողովրդի վրա:

Քյարամ Սլոյանի հետ մինչեւ կյանքի վերջին րոպեները հակառակորդի հետ հերոսաբար մարտնչած Արմենակ Ուրֆանյանի եղբայրն արդեն որոշել է՝ գնալու է Քյարամ Սլոյանի ծնողներին շնորհակալություն հայտնելու, որ իրենց դաստիարակած տղան իր ավագ եղբորն այդ պահին մենակ չի թողել, մնացել է նրա հետ եւ հերոսաբար կռվել թշնամու դեմ. «Սիրտս ոնց է մղկտում Քյարամիս համար. Քյարամն Արմենիս կողքն է մնացել, ասել է՝ «քեզ մենակ չե՛մ թողի, չե՛մ գնա»…: Հավատարիմ զինվոր է եղել: Փոքր տղաս որոշել է՝ գնալու է նրա ծնողներին շնորհակալություն հայտնի, իրենց որդու հերոսական ու անձնվեր քայլի համար: Արմենս միշտ ասում էր՝ «Զինվորին պետք է սիրես, քո ամենամեծ ուժը գնահատված ու հանձնառու զինվորն է»: Իր տղերքին շատ էր սիրում: Առհասարակ քչախոս էր, իսկ գործից ընդհանրապես չէր խոսում. միակ բանը, որ լսում էինք, իր զինվորի գովքն էր»,- mediamax.am-ի հետ զրույցում ասել է զոհված հրամանատարի մայրը՝ տիկին Համեստը։

Կապիտան Արմենակ Ուրֆանյանը երկու անգամ ճանաչվել է «Վաշտի լավագույն հրամանատար», ստացել է մի շարք պատվոգրեր:

Նա սովորել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում՝ մոտոհրաձգային վաշտում: Ինստիտուտն ավարտելուց հետո Ուրֆանյանը մեկնել է Մարտակերտ՝ ծառայության:

Արմենակ Ուրֆանյանն ապրում էր մոր եւ եղբոր հետ, նա վերջերս էր նշանադրվել:

The Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education