Պակիստանում ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 69-ի
SOCIETYՊակիստանում հորդառատ անձրեւների ու ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 69-ի, եւս 36 մարդ տուժել է, հաղորդում է «ՍԻնհուա» գործակալությունը՝ վկայակոչելով Պակիստանի արտակարգ իրավիճակների ազգային վարչության (NDMA) տվյալները: Ավելի վաղ նշվում էր 51 զոհի եւ 21 տուժածի մասին:
NDMA տվյալների համաձայն, այս պահի դրությամբ աղետի գոտում է հայտնվել 294 հազար մարդ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Վարչության ներկայացուցիչ Ռիմա Զուբերիի խոսքով, հուլիսի 15-ին տարածաշրջանում սկսված հորդառատ անձրեւների հետեւանքով ջրի տակ են մնացել 635 գյուղեր, ավելի քան 1,8 հազար տներ ավերվել են:
Առավել շատ տուժել են Փենջաբ, Հայբեր Պահտունհվա եւ Բելուջիստան նահանգները: Իշխանությունները շարունակում են փրկարարական-որոնողական աշխատանքները:
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
3
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard
4
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School
5
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pär...



