Պակիստանում ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 69-ի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՊակիստանում հորդառատ անձրեւների ու ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 69-ի, եւս 36 մարդ տուժել է, հաղորդում է «ՍԻնհուա» գործակալությունը՝ վկայակոչելով Պակիստանի արտակարգ իրավիճակների ազգային վարչության (NDMA) տվյալները: Ավելի վաղ նշվում էր 51 զոհի եւ 21 տուժածի մասին:
NDMA տվյալների համաձայն, այս պահի դրությամբ աղետի գոտում է հայտնվել 294 հազար մարդ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Վարչության ներկայացուցիչ Ռիմա Զուբերիի խոսքով, հուլիսի 15-ին տարածաշրջանում սկսված հորդառատ անձրեւների հետեւանքով ջրի տակ են մնացել 635 գյուղեր, ավելի քան 1,8 հազար տներ ավերվել են:
Առավել շատ տուժել են Փենջաբ, Հայբեր Պահտունհվա եւ Բելուջիստան նահանգները: Իշխանությունները շարունակում են փրկարարական-որոնողական աշխատանքները:
1
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
4
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել
5
Կյանքից հեռացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Չարենցավանից էր, շատ խելացի, համեստ տղա էր



