Yerevan, 17.March.2026,
00
:
00
BREAKING


Գիտությունը համաշխարհային երևույթ է.Դեն Շեխտմանը`ճակատագրական խոշորացույցի և գիտնական լինելու մասին

SOCIETY

 Նոբելյան մրցանակի դափնեկիր ԴենՇեխտմանի համար պապիկի նվերը ճակատագրական դարձավ և օգնեց մրցանակի արժանանալ: Այս մասին գիտնականը խոստովանեց «Նոբելյան օրեր Երևանում» միջոցառման ընթացքում: Իր ադարձության ժամանակ Դեն Շեխտմանը հանդես եկավ «Գիտական կրթության խթանումը» խորագրով դասախոսությամբ:

«Ես կարծում եմ, որ գիտական կրթությունը խիստ կարևոր է Հայաստանի և ողջ աշխարհի համար: Երբ ես 7 տարեկան էի, իմ պապը գնեց խոշորացույց: Այն ժամանակ էլեկտրոնիկա չկար: Խոշորացույցը սքանչելի գործիք էր ինձ համար, ամեն բլոճ, միջատ, ծաղիկ ուսումնասիրում էի: Ես սիրահարվեցի փոքր բաների աշխարհին: Երբ 10 տարեկան էի, բնագիտության ուսուցիչն ասաց, որ դպրոցում մանրադիտակ կա: Ես առաջինն էի, ում թույլ տվեցին նայել մանրադիտակով. ձեռքիցս չէի կարողանում բաց թողնել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` իր դասախոսությունն այսպես սկսեց Դեն Շեխտմանը:

Նոբելյան մրցանակի դափնեկիրը վերհիշեց, որ այն ժամանակ, երբ ինքը սովորում էր մագիստրատուրայում, հայտնվեց էլեկտրոնային մանրադիտակը, որն «օգնեց» նրան Նոբելյան մրցանակ շահել: «Եթե ուզում եք երեխայի համար գիտական մի բան գնել, մանրադիտակ գնեք: Արդյունքները տարիներ անց կտեսնեք»,-շեշտեց նա:

Դեն Շեխտմանը խոսեց նաև այն մասին, թե ինչ պետք հաջողակ գիտնական լինելու համար:

«Հաջողակ գիտնականը կոնկրետ ասպարեզում պետք է մասնագետ լինի, պետք է միջազգային գիտական խմբի անդամ լինի: Գոյություն չունի հայկական, իսրայելյան գիտություն. գիտությունը համաշխարհային երևույթ է: Լավ գիտնականը միջազգային հանրության մաս է: Նա նաև ճանաչված առաջնորդ պետք է լինի: Նշանակում է, որ ուրիշ գիտնականներ պետք է հետևեն նրան, մեջբերումներ անեն նրա հոդվածներից: Լավ գիտնականը պետք է հաղորդակցվի, իր աշխատանքը տեղ հասցնի»,-նշեց նոբելյան մրցանակի դափնեկիրը:

Դեն Շեխտմանի խոսքով`լավ գիտնականը չի կարող թաքնվել լաբորատորիայում, քանի որ հասարակությունը պետք է տեղյակ լինի գիտական գործընթացներին:

«Իսրայելում հնարավոր չէ համալսարանական պաշտոն ստանալ դոկտորականը պաշտպանելուց հետո, պետք է արտասահման գնալ, հետդոկտորական կրթություն ստանալ: Դրանից հետո կարող ես դիմել համալսարանում դասախոս դառնալու»,-պատմեց նա:

Նոբելյան մրցանակի դափնեկիրը հայ գիտնականներին խորհուրդ տվեց հմտանալ անգլերենում, այն գիտության հաղորդակցման լեզուն է: «Եթե հայերեն, ռուսերեն հրապարակեք ձեր հոդվածները, աշխարհը դրանից անմասն կմնա: Անգլերենի շատ լավ իմացությունը պարտադիր պայման է»,-հավալեց նա:

Դեն Շեխտմանը խորհուրդ է տալիս գիտելիքի նկատմամբ սերը վաղ հասակից խրախուսել և Իսրայելում իրականացվող մոդելը կիրառել նաև Հայաստանում:

«Գիտությունը մանկապարտեզից սկսած պետք է դասավանդել: Ես այս մասին ասացի ռադիոյով, և քաղաքապետը կանչեց իր մոտ ու ֆինանսավորեց ծրագիրը: Հայֆա քաղաքում մենք մանկապարտեզներում գիտություն ենք դասավանդում»,-նշեց նա`հավելելով, որ Իսրայելում հույս ունեն, որ այս երեխաներից շատերը հետագայում գիտնականներ կդառնան:

«Միայն լավագույնները պետք է ուսուցիչ լինեն: Գիտեմ, որ դա ուտոպիա է`մանավանդ իմ երկրում: Բայց մենք պետք է ձգտենք հասնել դրան»,-ընդգծեց նոբելյան մրցանակի դափնեկիրը:

Դեն Շեխտմանը ծնվել է 1941թ. հունվարի 24-ին Թել Ավիվում, Իսրայել: Սովորել է Ռայթ-Փեթըրսեն ավիաբազայում, Ջոն Հոփքինսի համալսարանում, Ստանդարտների և տեխնոլոգիայի ազգային ինստիտուտում և Այովայի պետական համալսարանում: Հայտնի է քվազի բյուրեղների ոլորտում կատարած հայտնագործության համար: 1982թ. ապրիլի 8-ին Շեխտմանը հայտնաբերեց իկոսաեդրի փուլը, որը քվազի բյուրեղների ասպարեզում նոր ոլորտ բացեց՝ 2011թ. դառնալով քիմիայի ոլորտում իսրայելցի 6 Նոբելյան մրցանակակիրներից մեկը: Նա այժմ Տեխնիոնի համալսարանի պրոֆեսոր է: 

«Նոբելյան օրեր Երևանում» միջոցառումն անցկացվում է ապրիլի 12-15-ըՄասնակիցներն են նոբելյան մրցանակակիրներ Ահարոն ՉիխանովերըԷյ-Իշի ՆեգիշինԴենՇեխտմանըԱդա ՅոնաթըՋոն Ուորենը

Ucom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGO