Yerevan, 21.September.2026,
00
:
00
BREAKING


Թուրքիայի և քրդերի միջև թվացյալ խաղաղությունը հօդս ցնդեց

ANALYSIS

Նախորդ շաբաթ թուրքական ուժերը Սիրիայում «Իսլամական պետություն» խմբավորման և Հյուսիսային Իրաքում քուրդ զինյալների թիրախներին օդային հարվածների զանգվածային հարձակումներ իրականացրեցին:  Երկրով մեկ հակաահաբեկչական գործողություններ ծավալվեցին: Ոստիկանությունը շուրջ 600 մարդ է ձերբակալեց, ներառյալ արտասահմանցիների՝ Թուրքիայում ահաբեկչական խմբերի հետ կապեր ունենալու կասկածանքով:

Ուշագրավն այն էր, որ այս անգամ հարվածներ հասցվեցին ոչ միայն Սիրիայում ԻՊ-ի, այլև՝ Հյուսիսային Իրաքում Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) թիրախներին։ 

Ռազմական  գործողություններին անմիջապես հաջորդեցին  պաշտոնական  հայտարարությունները: Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարություն տարածեց, որ Սիրիայում «Իսլամական պետություն» խմբավորման և Հս. Իրաքում քուրդ զինյալների նկատմամբ զանգվածային հարձակումներ իրականացվեցին երկրի անվտանգության նկատառումներից ելնելով:

Դավութօղլուի հայտարարությունից հետո Թուրքիայումարգելված Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը հայտարարեց, որ Անկարայի հետ զինադադարը «կորցրել է իր նշանակությունը» այն բանից հետո, երբ թուրքական ռազմաօդային ուժերը օդային հարվածներ հասցրեցին Հս. Իրաքում գրոհայինների դիրքերի վրա՝ հավելելով, որ Սիրիայիտարածքում «ԻրաքիևԼևանտիիսլամականպետության» դիրքերիուղղությամբ իրականացված  գործողություններից հետոԱնկարայիհետհաշտությանմասինխոսելնանիմաստէ:

Ստեղծված  իրավիճակի  վերաբերյալ հետաքրքրական է նաև միջազգային հանրության  արձագանքը: ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետկայացած  հեռախոսազրույցի ժամանակ վերահաստատել է իր աջակցությունն ԻԼԻՊ-ի դեմ պայքարի հարցում: Թուրքիայի կողմից գործադրվող ջանքներին: Միևնույն ժամանակ Մոգերինին ընդգծել է քուրդ ժողովրդի  հետ կարգավորման գործընթացի շարունակության կարևորությունը և կոչ արել պահպանել զինադադարը:

Դավութօղլուի հետ հեռախոսազրույցի ընթացքում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Գերմանիայի աջակցությունը և համերաշխությունն է հայտնել Թուրքիային` ահաբեկչության դեմ պայքարում: Կանցլերը ևս կոչ է արել չդադարեցնել քրդերի հետ հաշտեցման գործընթացը:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ևս հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ: Վերջիններս տեսակետներ են փոխանակել Մերձավոր Արևելքի իրավիճակի,  առաջին հերթին Սիրիայի և Իրաքի վերաբերյալ:

Անտարբեր  չմնած  նաև Հյուսիսիատլանտյան դաշինքը: Թուրքիայի հարցման համաձայն ՆԱՏՕ-ն նախատեսում է հուլիսի 28-ին դեսպանների մակարդակով արտահերթ նիստ գումարել՝ երկրում վերջին իրադարձությունների հետ  կապված:

Իսկ  Թուրքիայի քաղաքացիները  զանգվածային ցույցերի են դուրս եկել` բողոքելով Սիրիայի տարածքում «Իսլամական պետություն» («ԻՊ») խմբավորման և   Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) դեմ իրականացվող ռազմական գործողությունների դեմ: Ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել մայրաքաղաք Անկարայում բողոքի ակցիա իրականացնող բազմության նկատմամբ՝ ցրելով մոտ 1000 ցուցարարի:

Չնայած  այն հանգամանքին, որ Թուրքիայի  իշխանությունների  իրենց  կողմից  իրականացվող  գործողությունները  մենկնաբանում են որպես ազգային անվտագության սպառնալիքների  չեզոքացման քայլ՝ ձգտելով ձևավորելով բուֆերային անվտանգության գոտի, սակայն ուշագրավ է  նաև  հեղինակավոր Economist պարբերականի  վերլուծությունը, ըստ  որի՝  Թուրքիայի  իշխանությունների  նման քայլը  պայմանավորված է  այն  հանգամանքով, որ  վերջին խորհրդարանական  ընտրությունների  ընթացքում իշխող «Արդարություն և  զարգացում» կուսակցությունը կորցրեց  ձայների  մեծամասնությունը, իսկ  քրդական Ժողովրդադեմոկրատական կուսակցությունը՝ HDP, հավաքեց ձայների 10 %, ինչը  հնարավորություն տվեց վերջիններիս  ևս ընդգրկվել  խորհրդարանի  կազմում:

Հավանակությունը, որ նման կերպ իշխող դասակարգը փորձում է ճնշում գործադրել քրդերի  վրա ևս տրամաբանական է, քանի որ միջազգային հանրության համար  վաղուց  արդեն գաղտնիք չէ, որ  Էրդողանի վարչակազմը պատրաստ է  ցանկացած  վայրագության, միայն թե  իշխանությունն իր ձեռքում կենտրոնացված  պահի: 

Նարինե Մեհրաբյան

Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy