Գազանանոցում վագրը հարձակվել է աշակերտուհու վրա․ նրա վիճակը ծանր է (լուսանկար)
SOCIETYԵրեկ երեկոյան Բարնաուլի գազանանոցում վագրը հարձակվել է 13-ամյա աղջկա վրա։ Ինչպես պատմել են ականատեսները, երկու աշակերտուհիներ շատ են մոտեցել վագրի վանդակին ու սկսել հրահրել կենդանուն։ Վագրն էլ բռնել է աղջկա բաճկոնից ու քարշ տվել դեպի իրեն, ապա բռնել է ոտքից ու սկսել կծել աղջկա ոտքը։
Ականատեսները պատմում են, որ կենդանաբանական այգում 7 հոգի է եղել, նրանք 40 րոպե շարունակ փորձել են փրկել աղջկան, սակայն վագրը ոչ մի կերպ բաց չի թողել նրա ոտքը։ 13-ամյա Ելիզավետան այժմ հիվանդանոցում է, ծանր վիճակում։ Գիշատիչը նրա երկու ոտքն էլ վնասել է, մի ոտքի մկանները կտրվել են։ Բժիշկները հույս ունեն, որ աղջիկը ի վերջո կկարողանա քայլել։
Պատրաստեց Past.am-ը:
1
“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone Scams
2
Soft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26
3
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
4
AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar



