Գազանանոցում վագրը հարձակվել է աշակերտուհու վրա․ նրա վիճակը ծանր է (լուսանկար)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեկ երեկոյան Բարնաուլի գազանանոցում վագրը հարձակվել է 13-ամյա աղջկա վրա։ Ինչպես պատմել են ականատեսները, երկու աշակերտուհիներ շատ են մոտեցել վագրի վանդակին ու սկսել հրահրել կենդանուն։ Վագրն էլ բռնել է աղջկա բաճկոնից ու քարշ տվել դեպի իրեն, ապա բռնել է ոտքից ու սկսել կծել աղջկա ոտքը։
Ականատեսները պատմում են, որ կենդանաբանական այգում 7 հոգի է եղել, նրանք 40 րոպե շարունակ փորձել են փրկել աղջկան, սակայն վագրը ոչ մի կերպ բաց չի թողել նրա ոտքը։ 13-ամյա Ելիզավետան այժմ հիվանդանոցում է, ծանր վիճակում։ Գիշատիչը նրա երկու ոտքն էլ վնասել է, մի ոտքի մկանները կտրվել են։ Բժիշկները հույս ունեն, որ աղջիկը ի վերջո կկարողանա քայլել։
Պատրաստեց Past.am-ը:
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
3
Գտել են գիշերն անհետացած 5-ամյա աղջկա մարմինը
4
13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհուն
5
Հանրայինում «չներեցին». Լուսինե Թովմասյանի հեռացումը՝ աղմկահարույց համերգի ստվերում



