Աֆղանստանում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով երկու պակիստանցի է զոհվել
SOCIETYԱֆղանստանում տեղի ունեցած 6.8 մագնիտուդով երկրաշարժի հետեւանքով Պակիստանի երկու քաղաքացիներ են զոհվել, եւս 10 մարդ վիրավոր է: Այս մասին գրում է Սինխուա գործակալությունը:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, երկրաշարժը գրանցվել է Աշքաշամ քաղաքից 50 կմ դեպի հարավ: Օջախը գտնվել է 211 կմ խորությամբ:
Ստորգետնյա ցնցումները զգացվել են Հայբեր-Պահտունհվա եւ Փենջաբ նահանգներում: Դրանք հետեւել են շուրջ 3 րոպե:
Ցնցումները զգացվել են նաեւ Լահորում, Իսլամաբադում, Փեշավարում, Սվատում, Չիտրալում, Մարդանում, Կոհատում, ինչպես նաեւ Քաշմիրում:
1
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



