Աֆղանստանում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով երկու պակիստանցի է զոհվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱֆղանստանում տեղի ունեցած 6.8 մագնիտուդով երկրաշարժի հետեւանքով Պակիստանի երկու քաղաքացիներ են զոհվել, եւս 10 մարդ վիրավոր է: Այս մասին գրում է Սինխուա գործակալությունը:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, երկրաշարժը գրանցվել է Աշքաշամ քաղաքից 50 կմ դեպի հարավ: Օջախը գտնվել է 211 կմ խորությամբ:
Ստորգետնյա ցնցումները զգացվել են Հայբեր-Պահտունհվա եւ Փենջաբ նահանգներում: Դրանք հետեւել են շուրջ 3 րոպե:
Ցնցումները զգացվել են նաեւ Լահորում, Իսլամաբադում, Փեշավարում, Սվատում, Չիտրալում, Մարդանում, Կոհատում, ինչպես նաեւ Քաշմիրում:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



