Մինչեւ տարեվերջ Ռուսաստանի ՕՏՈՒ-ն վեցերորդ С-400 զենիթահրթիռային համակարգը կստանա
INTERNATIONAL NEWSՌուսաստանի օդատիեզերական ուժերը (ՕՏՈՒ) մինչեւ տարեվերջ վեցերորդ С-400 «Տրիումֆ» զենիթահրթիռային համակարգը կստանան:
«Վերազինման ծրագրի շրջանակում 2016 թվականին ՕՏՈՒ-ի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները С-400 «Տրիումֆ» զենիթահրթիռային մեկ համակարգ եւ «Պանցիր Ս» փոքր հեռահարության համալիր են ստացել: Մինչեւ տարեվերջ ՀՕՊ-ի մերձմոսկովյան միավորումներից մեկը եւս մեկ С-400 «Տրիումֆ» զենիթահրթիռային համակարգ կստանա»,- ասված է ՌԴ ՊՆ հաղորդագրությունում:
Բացի այդ, Ռուսաստանի ՊՆ-ն ԲՏՌ-82Ա-երի հերթական խմբաքանակի մատակարարման մասին պայմանագիր է կնքել: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով պաշտպանական գերատեսչության տեղեկացված աղբյուրին:
1
"Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven...
2
Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank
3
AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025
4
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Acro...
5
"Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick...



