Մինչեւ տարեվերջ Ռուսաստանի ՕՏՈՒ-ն վեցերորդ С-400 զենիթահրթիռային համակարգը կստանա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի օդատիեզերական ուժերը (ՕՏՈՒ) մինչեւ տարեվերջ վեցերորդ С-400 «Տրիումֆ» զենիթահրթիռային համակարգը կստանան:
«Վերազինման ծրագրի շրջանակում 2016 թվականին ՕՏՈՒ-ի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները С-400 «Տրիումֆ» զենիթահրթիռային մեկ համակարգ եւ «Պանցիր Ս» փոքր հեռահարության համալիր են ստացել: Մինչեւ տարեվերջ ՀՕՊ-ի մերձմոսկովյան միավորումներից մեկը եւս մեկ С-400 «Տրիումֆ» զենիթահրթիռային համակարգ կստանա»,- ասված է ՌԴ ՊՆ հաղորդագրությունում:
Բացի այդ, Ռուսաստանի ՊՆ-ն ԲՏՌ-82Ա-երի հերթական խմբաքանակի մատակարարման մասին պայմանագիր է կնքել: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով պաշտպանական գերատեսչության տեղեկացված աղբյուրին:
1
Ինքնшuպшն եղած Թաթուլ Պետրոսյանի քույրը ցույց է տվել, թե ում հետ է իր հարսը դավաճանել եղբորը
2
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
3
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդ...
4
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
5
Ե՞րբ կսկսվեն ձյան տեղումները Հայաստանում․ ե՞րբ է սպասվում առաջին ցրտահարությունը



