Ժայռի վրա սիրած աղջկան առաջարկություն անող կալիֆոռնիացուն ստիպված են եղել փրկել ուղղաթիռով
SOCIETYԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի բակչին, որը ժայռ Էր բարձրացել սիրած աղջկան առաջարկություն անելու համար, ստիպված են եղել փրկել ուղղաթիռով: Ապրիլի 8-ին այս մասին հաղորդել Է Fox News-ը:
27-ամյա Մայքլ Ջոն Փոլ Բենքսը բարձրացել Է Մոռո 180-մետրանոց ժայռը, որպեսզի սիրած աղջկա հետ խոսի տեսազանգերի FaceTime գործառույթի հավելվածով: Այն բանից հետո, երբ աղջիկը պատասխանել Է համաձայնությամբ, ամերիկացին փորձել Է ցած իջնել, բայց հայտնվել Է ծուղակում:
Հրշեջ ծառայության աշխատակից Թոդ Գեյլիի խոսքով՝ երբ ինքը հասել Է պատահարի վայր, Բենքսը կանգնած Է եղել 24-մետրանոց զառիվայրի պռնկին: Հրշեջը ճոպանով իջել Է ուղղաթիռից, կալիֆոռնիացուն կապել իրեն եւ փեսացուին բարեհաջող իջեցրել ներքեւ:
1
IDBank Announces the Launch of the IDDistributor Financial Tool
2
Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure Funding
3
“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified...
4
Spring Promotion at Megamall from Idram&IDBank
5
Safe Workplace as a Guarantee of Development



